Կապիտան Ջեք Ճնճղուկը վերադառնո՞ւմ է. Ջոնի Դեփը բանակցություններ է վարում «Կարիբյան ծովի ծովահենները» 6-րդ ֆիլմի շուրջ

14:20   17 օգոստոսի, 2026

Հանրահայտ ֆրանշիզայի երկրպագուները կարող են ուրախանալ. Ջոնի Դեփը մոտ է իր ամենահայտնի դերին վերադառնալուն: Պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը հաստատել է, որ դերասանը բանակցություններ է վարում «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի վեցերորդ մասում նկարահանվելու շուրջ:

D23 միջոցառման ժամանակ Բրուքհայմերը Deadline-ին տված հարցազրույցում նշել է. «Մենք բանակցություններ ենք վարում Ջոնիի հետ, աշխատում ենք սցենարի վրա և հուսով ենք, որ շուտով կկարողանանք այն ավարտին հասցնել»:

Ըստ ներքին աղբյուրների՝ ֆրանշիզայի նոր ֆիլմը կկենտրոնանա դերասանուհի Մարգո Ռոբիի կերպարի վրա, մինչդեռ Ջոնի Դեփը կվերադառնա որպես լեգենդար կապիտան Ջեք Ճնճղուկ՝ երկրորդական (կամ երկրորդ պլանի) դերում։

 



© NEWS.am STYLE