Սալմա Հայեկը պաշտոնապես տատիկ է դարձել  

13:23   18 օգոստոսի, 2026

59-ամյա Սալմա Հայեկը վերջերս առաջին անգամ դարձել է տատիկ. նրա խորթ որդին՝ Ֆրանսուա Պինոլտ կրտսերը, իր կնոջ՝ Լարա Կոսիմա Հենկել ֆոն Դոներսմարկի հետ դիմավորել է իր առաջնեկին: Հայեկն ինքը 18-ամյա դուստր ունի՝ Վալենտինան, իր ամուսնու՝ Ֆրանսուա-Անրի Պինոյի (64) հետ, և նաև խորթ մայր է ամուսնու երեք երեխաների՝ 25-ամյա Մաթիլդի, 38-ամյա Ֆրանսուայի և 19-ամյա Օգյուստինի համար։

View this post on Instagram

A post shared by Salma Hayek Pinault (@salmahayek)

Սալման Instagram-ում հուզիչ տեսանյութ է հրապարակել, որտեղ գրկում է թոռանը և քնքշորեն խոսում նրա հետ իսպաներեն։ Նկարահանմանմեջ դերասանուհինհայտնել է, որ երեխային նույնպես անվանել են Ֆրանսուա, բայց նա պլանավորում է նրան անվանել «Պանչիտո»։

«Մենք ուրախ ենք ողջունել Ֆրանսուայի չորրորդ սերնդին։ Չնայած ես նրան կանվանեմ Պանչիտո»։ Նա, կարծես, շատ է վայելում դա, և ես չէի կարող նրան ավելի շատ սիրել», - նշել է դերասանուհին։



© NEWS.am STYLE