Neutrogena-ն բոյկոտի է բախվել Հեյդեն Պանետերիի մահից հետո  

16:16   20 օգոստոսի, 2026

Neutrogena-ն հայտնվել է քննադատության և բոյկոտի կոչերի կենտրոնում, այն բանից հետո, երբ Հեյդեն Պանետերիի պատմած պատմությունը կրկին հայտնվել է սոցիալական ցանցերում: Դերասանուհին, որը գրեթե մեկ տասնամյակ եղել է կոսմետիկայի ապրանքանիշի դեմքը, պնդել է, որ ընկերությունը խզել է իր գործընկերությունը ընկերության հետ, այն բանից հետո, երբ նա հրապարակավ խոսել է հետծննդյան դեպրեսիայի բուժման մասին:

Պանետերին, որը հայտնի է «Հերոսներ» և «Նեշվիլ» սերիալներում իր դերերով, առաջին անգամ մանրամասնել է պատմությունը իր հուշագրությունում՝ «Սա ես եմ. Հաշվեհարդար», որը թողարկվել է 2026 թվականի մայիսին: Դերասանուհու խոսքով՝ Neutrogena-ի հետ իր պայմանագիրը խզվել է 2015 թվականին «Live! with Kelly and Michael» հաղորդմանը մասնակցելուց հետո, որտեղ նա բացահայտ խոսել է իր հոգեկան առողջության մասին՝ 2014 թվականին դստեր՝ Կայայի ծննդից հետո:

«Neutrogena-ն խզել է իմ երկարաժամկետ պայմանագիրը, և դա ևս մեկ հարված էր մեկ տարվա ընթացքում, որը գրեթե ոչ մի լավ բան չէր բերել ինձ», - հիշում է Պանետերին իր գրքում: Նրա հուշագրության թողարկումից հետո պատմությունը բացասական արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերում, սակայն 36-ամյա Պանետիերի մահից հետո ապրանքանիշի հասցեին քննադատությունները կտրուկ սրվել են։

Reddit-ում դերասանուհու հիշատակին Neutrogena-ի բոյկոտի կոչ անող գրառումը հավաքելէ ավելի քան 5000 դրական քվե, օգտատերերը մեկնաբանություններում հայտարարել են, որ այլևս մտադիր չեն գնել ընկերության արտադրանքը։

Քննարկումը նույնքան աշխույժ էր X-ում։ Մեկ գրառում, որն ուներ ավելի քան 34,000 հավանում, հիշեցրել է օգտատերերին, որ ըստ Պանետիերի, Neutrogena-ն խզել է իր հետ գործընկերությունը, երբ նա պատմել է հետծննդյան դեպրեսիայի հետ կապված իր փորձի մասին։

Ապրանքի պաշտոնական սոցիալական ցանցերի էջերը նույնպես քննադատության են ենթարկվել։ Օգտատերերը մեկնաբանություններ են թողնում բոյկոտի կոչ անող՝ հիշելով Պանետիերի պատմությունը։ Պատմությունն ունի նաև ֆինանսական շարունակություն։ Neutrogena-ն պատկանում է Kenvue-ին, որը նաև Tylenol, Band-Aid և Aveeno ապրանքանիշերի սեփականատերն է։ Ըստ New York Post-ի՝ Kenvue-ի բաժնետոմսերը երկուշաբթի օրը սկանդալի ֆոնին ավելի քան 2%-ով նվազել են։ Այնուամենայնիվ, բաժնետոմսերի գնի անկման և Neutrogena-ի բոյկոտի միջև ուղղակի կապ պաշտոնապես չի հաստատվել։

Neutrogena-ն ինքը դեռևս հրապարակայնորեն չի մեկնաբանել իրավիճակը։ Ընկերությունը նաև որևէ հայտարարություն չի արել Պանետիերի մահից հետո։



© NEWS.am STYLE