«Երևանի գիշերները» մշակութային նախագիծը կանցկացվի մայրաքաղաքի տարբեր այգիներում

16:04   21 օգոստոսի, 2026

«Երևանի գիշերները» մշակութային նախագիծը բաղկացած է 6 համերգից՝ 3 դասական և 3 ջազային, որոնք կանցկացվեն Երևանի տարբեր այգիներում։

Նախագծի նպատակն է Երևանի հանրային այգիներում հնչեցնել բարձրարժեք դասական և ջազային երաժշտություն՝ ստեղծելով բաց մշակութային հարթակ ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։

Հանգստի և զբոսանքի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան բաց երկնքի տակ վայելելու հայկական և համաշխարհային երաժշտարվեստի լավագույն ստեղծագործությունները՝ առանց համերգասրահ այցելելու անհրաժեշտության։

Նախագծին մասնակցում են՝

Դասական ծրագիր՝

● Օգոստոսի 25 — Մերգելյան այգի

● Օգոստոսի 31 — Սիրահարների այգի

● Սեպտեմբերի 14 — Վահագն Դավթյանի այգի

Ջազային ծրագիր՝

● Օգոստոսի 26 — Վահագն Դավթյանի այգի

● Օգոստոսի 27 — Սիրահարների այգի

● Սեպտեմբերի 11 — Մերգելյան այգի

Համերգների սկիզբը՝ ժամը 20:00-ին։

Համերգաշարն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ-ի նախաձեռնությամբ:



© NEWS.am STYLE