21:53 21 օգոստոսի, 2026Հայկական Nemra ռոք խմբի «Ես փնտրել եմ քեզ» երգի տեսահոլովակն արդեն հասանելի է YouTube-ում։ Երգն արդեն հասցրել էր սիրվել ու տարածում գտնել այն պահից, երբ խումբն այն առաջին անգամ կատարեց Առաջին ալիքի «Հանդիպում Առաջինում» հաղորդման շրջանակում։
Երգը համալրեց խմբի հայալեզու ստեղծագործությունների շարքը, որոնք Nemra-ի հիթերի շարքում սակավաթիվ են, սակայն միշտ հիշվող և շոշափում են սիրո, արդարության, հայրենիքի մասին կարևոր թեմաներ։
Երգի հեղինակը խմբի մենակատար, կիթառահար և բազմաթիվ հիթերի հեղինակ Վան Եղիազարյանն է։ Տեսահոլովակի ռեժիսորը Նարեկ Հակոբյանցն է։