22:17 25 օգոստոսի, 2026Max Mara նորաձևության տունը ներկայացրել է Max Mara Le Parfum նոր օծանելիքը, որի ոգեշնչման աղբյուր է դարձել ապրանքանիշի ամենաճանաչելի խորհրդանիշներից մեկը՝ ֆիրմային կաշմիրե վերարկուն։
Հիմնադրումից 75 տարի անց Max Mara-ն որոշել է պաշտամունքային հագուստի էսթետիկան տանել պարֆյումերիայի աշխարհ։ Բրենդի ներկայացուցիչների խոսքով՝ բույրը նման է փափուկ վերարկուի ջերմ գրկախառնությանը. այն կոչված է ընդգծելու կնոջ ներքին ուժը, ինքնավստահությունն ու կողմնակի հավանության կարիքից ազատ լինելու զգացողությունը։

Նոր գովազդային արշավի դեմքը դերասանուհի Ֆլորենս Փյուն է։
Բույրի հիմքում փայտա-մուշկային հագեցած նոտաներն են՝ սանդալն ու եղևնափայտը: Պարֆյումերները դրանց ավելացրել են սերուցքային տուբերոզ, որը բույրին թավշյա հնչողություն է հաղորդում և ստեղծում «զսպված, փափուկ շքեղության» էֆեկտ։
Շլեյֆում բացվում են վանիլի ջերմ երանգներն ու բենզոինի խոր, խեժային նոտաները՝ ձևավորելով բարդ ու ծավալուն համադրություն։

Max Mara Le Parfum-ը սերտիֆիկացված է որպես վեգանական բույր։ Դրա բաղադրության 90%-ը բնական ծագման բաղադրիչներ են, այդ թվում՝ եղևնափայտի և ավստրալիական սանդալի բնական էսենցիաները։ Կոմպոզիցիայում օգտագործվել են նաև բնական տուբերոզի երկու տեսակ՝ Գրասից և Գվատեմալայից, բենզոինի էքստրակտ և իտալական «Պրիմոֆիորե» լիմոնի բնական էսենցիա։
Սրվակը ներկայացված է երեք ծավալով՝ 50, 100 և 150 մլ, որոնց արժեքը սկսվում է 140 դոլարից։ Բոլոր տարբերակներն էլ նախատեսված են վերալիցքավորման համար։