15:28 7 մարտի, 2014«Մեղքերի քաղաքը 2. կին, հանուն որի արժե սպանել» ֆիլմի հեղինակները վերջապես համացանցում առաջին պաշտոնական թրեյլերն են հրապարակել: Քրեական թրիլլերը Ֆրենկ Միլլերի «Մեղքերի քաղաքը» վիպաշարի էկրանավորումն է:
Ժապավենում հրաշալի դերասանական կազմ է հանդես գալիս. Եվա Գրին, Ջեսիկա Ալբա, Միկի Ռուրկ, Բրյուս Ուիլլիս, Լեդի Գագա, Ջոզեֆ Գորդոն-Լեւիտ, Ջոշ Բրոլին, Ռոսարիո Դոուսոն եւ այլք:
Հիշեցնենք, որ «Մեղքերի քաղաքը 2. կին, հանուն որի արժե սպանել» ֆիլմը 2005 թվականի ժապավենի շարունակությունն է:
Ֆիլմում իրադարձությունները ծավալվում են Մեղքերի Քաղաքի ամենամութ անկյուններում: Դուայթը (Բրոլին) մտադիր է դաժանորեն վրեժ լուծել Ավա Լորդ (Գրին) անունով կնոջից, ով դավաճանել է իրեն: Միաժամանակ, Նենսին (Ալբա) դեռեւս չի հաղթահարել հոգեկան խնդիրները. նա ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել դետեկտիվ Հարթիգանի (Ուիլլիս) մահվան հետ:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախանշված է այս տարվա օգոստոսի 21-ին: