Հայ դերասան Սամվել Թադևոսյանը նկարահանվել է Dior Men-ի նոր արշավում

13:04   26 օգոստոսի, 2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը նկարահանվել է Dior Men Tailoring Winter 2026 նոր գովազդային արշավում: Նա դարձել է ֆրանսիական նորաձևության տան՝ տղամարդու կոստյումին նվիրված նախագծի մոդելներից մեկը:

самди.jpg (37 KB)

Արշավը թողարկվել է «A Study in Precision» («Հետազոտություն ճշգրտության մեջ») կարգախոսով և կառուցված է անբասիր ձևվածքի, խիստ գծերի և մանրուքների նկատմամբ ուշադրության շուրջ:

Dior-ի ֆոտոշարքում շեշտը դրված է ժամանակակից մեկնաբանությամբ դասական տղամարդու կոստյումի վրա: Տեսախցիկը գրեթե ոიվերային ճշգրտությամբ ուսումնասիրում է գործվածքների հյուսվածքը, ուրվագծերը, օձիքները, փողկապները, կաշվե աքսեսուարներն ու կոշիկները:

Արշավի դիմանկարային հատվածի համար պատասխանատու է եղել Թեո Վենները, իսկ առարկայական կադրերը ստեղծել է ֆինն լուսանկարիչ Հեյկկի Կասկին:



© NEWS.am STYLE