Ժամանակից ու դարաշրջաններից դուրս․ կես միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը կաշխատի հազար տարի

23:01   28 օգոստոսի, 2026

Շվեյցարական Urwerk անկախ ժամագործական բրենդը երբեք չի շարժվել ժամագործական արվեստի ավանդական կանոններով։ Այս անգամ ընկերությունը վերաիմաստավորել է իր ամենահավակնոտ գաղափարներից մեկը՝ ներկայացնելով UR-1001 Amadeus գրպանի ժամացույցի եզակի և բացառիկ նմուշը, գրում է Forbes-ը։

анверк.jpg (78 KB)

Հիմնվելով հատուկ նախագծերի շարքի «Zeit Device» հայեցակարգի վրա՝ նորույթն ընդլայնում է ժամանակի ցուցադրման սովորական սահմանները․ սարքը հաշվում է ոչ միայն վայրկյանները, րոպեներն ու ժամերը, այլև տարիները, դարերն ու նույնիսկ ամբողջական հազարամյակը։ Ընդ որում, այս ողջ տիեզերական մեխանիկան ամփոփված է տիտանե հզոր կորպուսում՝ զարդարված բարոկկո ոճի շքեղ ձեռագործ փորագրությամբ, որն այնպիսի տեսք ունի, կարծես ժամանել է բոլորովին այլ դարաշրջանից։

Ժամանակի ճարտարապետությունը. վայրկյաններից մինչև հազարամյակ

анверк1.jpg (75 KB)

Ժամացույցի դիմային երեսն ապշեցնում է ցուցիչների բարդությամբ․

Եթե շրջենք 106 x 62 մմ չափսերով այս հզոր ժամացույցը, մեր առջև կբացվի բոլորովին այլ մասշտաբի հետահայաց ակնարկ։ Ետևի կափարիչին, յուղման անհրաժեշտության մասին հիշեցնող ֆիրմային հինգամյա «Oil Change» ցուցիչից զատ, տեղադրված են երկարաժամկետ հաշվարկի երկու ցուցիչներ․

  1. 100-ամյա մեխանիկական հաշվիչ,
  2. Հազարամյակի հաշվիչ․ յուրաքանչյուր դարն ավարտվելիս հարյուրամյա մեխանիզմն իմպուլս է փոխանցում 1000-ամյակի հաշվիչին։

Տիտանե բարոկկո և 500 ժամվա ձեռքի աշխատանք

анверк2.jpg (145 KB)

Urwerk-ի ֆուտուրիստական մեխանիզմն ամփոփված է վարպետ Ֆլորիան Գյուլերտըի բարոկկո ոճի բարդագույն փորագրության մեջ։ Սա յուրօրինակ, սյուրռեալիստական հակադրություն է ստեղծում ավանգարդի ու պատմական ժառանգության միջև։

Վարպետի աշխատանքը կրկնակի ապշեցուցիչ է, քանի որ նա գործ է ունեցել ոչ թե դյուրամշակ ազնիվ մետաղի, այլ տիտանի հետ․ նյութ, որն արտակարգ դժվարությամբ է ենթարկվում նուրբ ձեռագործ մշակման։

Գյուլերտը նախ լազերով փորագրել է ուրվագծերը, որից հետո անցել է ձեռքի մշակմանն ու վերջնական հղկմանը։

Նախագիծը տևել է մոտ երեք ամիս և պահանջել շուրջ 500 ժամ քրտնաջան աշխատանք․ ստեղծվել են ռելիեֆներ, փորագրված հատվածներ, ինչպես նաև ֆակտուրային, մատովի ու փայլատված մակերեսներ։

Ի պատիվ «հանճարեղ խելագարի»

анверк3.jpg (134 KB)

Բրենդի համահիմնադիր Ֆելիքս Բաումգարտները պատմել է, որ «Amadeus» անվանումը (նվիրված Մոցարտին, ում Բաումգարտներն անվանում է ավանգարդիստ և «հանճարեղ խելագար») ժամացույցին տրվել է աշխատանքների ավարտից հետո։

Այս անվանումը կատարելապես արտացոլում է ստեղծագործության էությունը։ UR-1001 Amadeus-ը միաժամանակ նայում է թե՛ անցյալին, թե՛ ապագային՝ գերժամանակակից մեխանիկան պարփակելով դարավոր գեղարվեստական հարդարանքի մեջ։ Սա մի մեխանիզմ է, որը ստեղծվել է ժամանակն այնպիսի մասշտաբներով չափելու համար, որոնց ականատեսը չի կարող դառնալ այսօր ապրող սեփականատերերից և ոչ ոք։



© NEWS.am STYLE