12:18 29 օգոստոսի, 2026Ջորջ և Ամալ Քլունիներին նկատել են Կոմո լճի ափին ռոմանտիկ ժամադրության ժամանակ։ 65-ամյա հոլիվուդյան դերասանն ու 48-ամյա մարդու իրավունքների պաշտպանը, որոնց վերջերս ստիպված են եղել շտապ տարհանել Ֆրանսիայում գտնվող իրենց տնից, մասնակցել են հայտնի Պասալակվա վիլլայում անցկացված բարձրաշխարհիկ միջոցառմանը։

Երեկոյի համար զույգը ընտրել էր փղոսկրե գույնի ներդաշնակ կերպարներ. Ջորջը նախընտրել էր կարճաթև, ազատ ոճի վերնաշապիկ՝ համադրված տաբատի հետ, իսկ միագույն կերպարը լրացրել էր դասական լոֆերներով։ Ամալը հիասքանչ տեսք ուներ մինչև հատակ հասնող, նուրբ ու թեթև կտորից կարված, խոր դեկոլտեով զգեստով։

Նավակից իջնելիս նա ձեռքում պահում էր փոքրիկ ծաղկեփունջ, որը նրան նվիրել էին որպես հաճելի ժեստ։ Հարսանեկան տրամադրություն հաղորդող իր կերպարը Ամալը լրացրել էր մեծ կախվող ականջօղերով, խոշոր ապարանջաններով և արծաթագույն, բարակ կապերով սանդալներով։

Հիշեցնենք, որ աստղային զույգը՝ իննամյա երկվորյակներ Էլլայի և Ալեքսանդրի ծնողները, ամառային հանգիստը ավանդաբար անցկացնում է Իտալիայում։