14:28 29 օգոստոսի, 2026Ամերիկացի ռեփեր Քարդի Բին դարձել է «Vogue Arabia»-ի սեպտեմբերյան համարի գլխավոր հերոսուհին։ Լուսանկարահանման համար նա կրել է լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի «Al Maktoub 2026» (XIII գլուխ) հարսանեկան հավաքածուի շքեղ, մարմինը ընդգծող սպիտակ զգեստներից մեկը։

Զգեստը կարված է «ջրահարս» ձևվածքով, որը վերջին տարիներին հարսանեկան զգեստների ամենատարածված ոճերից է և հատկապես սիրվել է հարսնացուների, այդ թվում՝ Հայաստանում։

Մարմինը ընդգրկող ուրվագիծը ընդգծում է կազմվածքը և ներքևում վերածվում տպավորիչ, լայնացող հատվածի։ Բաց ուսերով կառուցվածքային վերնամասը զարդարված է նուրբ ու բարդ ասեղնագործությամբ և ձեռքով պատրաստված, համաչափ ժանյակային նախշերով։

Լուսանկարահանումն իրականացրել է լուսանկարիչ և ստեղծագործական տնօրեն Սիլվեսթեր Մակոն, իսկ ոճավորման համար պատասխանատու է եղել Լիզա Ջարվիսը։