Կենդանակերպի նշաններ․ ձեր իդեալական սիրեկանի կերպարը

09:00   30 օգոստոսի, 2026

Աստղագուշակության մեջ զուգընկերության համար պատասխանատու են հորոսկոպի երեք ոլորտները, բայց տարբեր իմաստներով․ 11-րդ տունը ցույց է տալիս ընկերներին ու համախոհներին, 7-րդ տունը՝ գործընկերներին ու ամուսնուն/կնոջը, իսկ 5-րդ տունը՝ ռոմանտիկ զուգընկերներին։ Վերջիններս պարտադիր չէ, որ դառնան ձեր ամուսինը, բայց հենց նրանք են ձեզ ձգում ժամադրությունների ու սիրավեպերի համար։

Հասկանալու համար, թե ով կարող է ձեզ ամենից արագ հմայել, գտեք 5-րդ տունը ձեր ծննդյան քարտեզում։ Այնտեղ գտնվող կենդանակերպի նշանն ու մոլորակները ցույց կտան ձեր իդեալական սիրավեպի կերպարը։

Եթե ձեր 5-րդ տունը Խոյի, Առյուծի կամ Աղեղնավորի նշանում է

Ձեզ գրավում են կրքոտությունն ու ոգևորությունը։ Ձեզ անհրաժեշտ է համարձակ, վառ ու նախաձեռնող զուգընկեր, որպեսզի հարաբերությունները զարգանան արագ ու էմոցիոնալ։

Եթե ձեր 5-րդ տունը Ցլի, Կույսի կամ Այծեղջյուրի նշանում է

Ձեզ, ընդհակառակը, գրավում է հանգիստ ու չշտապեցնող ընթացքը։ Ձեզ պետք է համբերատար, քնքուշ ու զգայուն մարդ, ով կտա հուսալիություն, կայունություն ու կանխատեսելիություն։

Եթե ձեր 5-րդ տունը Երկվորյակի, Կշեռքի կամ Ջրհոսի նշանում է

Ձեզ ձգում է թեթևությունն ու խաղարկային թեքումը։ Սիրում եք, երբ հարաբերությունները ծնվում են ընդհանուր հետաքրքրություններից ու հումորից։ Ձեզ պետք է սրամիտ, լայն մտահորիզոնով, գաղափարներով ու ներշնչանքով լի զուգընկեր։

Եթե ձեր 5-րդ տունը Խեցգետնի, Կարիճի կամ Ձկան նշանում է

Ձեզ համար կարևոր են խորությունն ու հուզական կապը։ Ձեզ գրավում է առեղծվածայնությունը։ Ձեզ անհրաժեշտ է ռոմանտիկ, կրքոտ, բայց անպայման ներաթափանցող ու խորաթափանց մարդ, ում հետաքրքիր կլինի բացահայտել։

Եթե 5-րդ տանը Վեներան է

Ձեզ առաջին հերթին ձգում է մարդու հմայքը, քարիզման ու արտաքին գեղեցկությունը։

Եթե 5-րդ տանը Մարսն է

Ձեզ գրավում է զուգընկերոջ կիրքը, մարզվածությունն ու սեքսուալ էներգիան։

Եթե 5-րդ տանը Մերկուրին է

Ձեր ուշադրությունը գրավում է սրամիտ, թեթև, գեղեցիկ խոսող ու ֆլիրտ անող մարդը։

Եթե 5-րդ տանը Լուսինն է

Ձեզ ձգում են քնքուշ, էմոցիոնալ, «լուռ» ու հանգիստ մարդիկ։

Եթե 5-րդ տանը Սատուրնն է

Ձեզ գրավում են զսպված, լուրջ ու հաստատուն զուգընկերները, որոնք հաճախ իրենց տարիքից մեծ են լինում։

Եթե 5-րդ տանը Նեպտունն է

Դուք հեշտությամբ տարվում եք ռոմանտիկ ու առեղծվածային մարդկանցով, ովքեր «այս աշխարհից չեն»։

Եթե 5-րդ տանը Պլուտոնն է

Ձեզ հետաքրքրում են ուժեղ մագնիսականություն, կիրք ու ազդեցություն ունեցող զուգընկերները, ովքեր սիրում են վերահսկողությունն ու իշխանությունը։

Աստղագիտորեն իդեալական զուգընկերը միշտ չէ, որ այն մարդն է, ում հետ ամուսնանում ենք։ Սա այն տեսակն է, ում վրա մենք նորից ու նորից սիրահարվում ենք, նույնիսկ եթե գեղեցիկ սիրավեպը ապագա չունի։ Իսկ եթե ձեզ հետաքրքրում է ամուսնությունը, ապա ձեր քարտեզում նայեք 7-րդ տան նշանն ու մոլորակները։

Ռեգինա Մելիքյան



© NEWS.am STYLE