Անի Արզումանյանն ու Վազգեն Օհանյանը ամուսնացել են

16:57   29 օգոստոսի, 2026

Այսօր՝ օգոստոսի 29-ին, տեղի է ունեցել բլոգեր և դերասանուհի Անի Արզումանյանի ու ստենդափեր Վազգեն Օհանյանի հարսանիքը։

Զույգը հարաբերությունների մասին հրապարակային դարձավ դեռ ավելի վաղ, իսկ 2025 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Վազգենը Անիին ամուսնության առաջարկություն է արել։

Հարսանիքի օրը Անին նախապես հայտնել էր իր հետևորդներին՝ հրապարակելով, որ իրենց կարևոր օրը լինելու է օգոստոսի 29-ին։ Այսօր արդեն համացանցում հայտնվել են նորապսակների հարսանեկան առաջին կադրերը։

 

 

 



© NEWS.am STYLE