Անձրևի և կայծակի պատճառով հետաձգվել է Էրիկի մենահամերգը

17:04   31 օգոստոսի, 2026

Երեկ՝ օգոստոսի 30-ին, Երևանի Օպերային թատրոնի շենքի տանիքում նախատեսված էր Էրիկ Կարապետյանի մենահամերգը։ Սակայն եղանակային անբարենպաստ պայմանները խանգարել են երեկոյի բնականոն ընթացքին։

View this post on Instagram

A post shared by NEWS.am STYLE (@style.news.am)

Համերգի մեկնարկից հետո երգիչը հասցրել է մի քանի երգ կատարել, սակայն ուժեղ անձրևի և կայծակի պատճառով միջոցառումը ստիպված են եղել դադարեցնել։ Էրիկ Կարապետյանն ավելի ուշ իր ինստագրամյան սթորիում հայտնել է, որ համերգը տեղափոխվում է սեպտեմբերի 3-ին՝ ժամը 20:30-ին։

Նրա փոխանցմամբ՝ արդեն գնված բոլոր տոմսերը շարունակում են ուժի մեջ մնալ։ Համերգի ընթացքում արված կադրերում երևում է, թե ինչպես է հանդիսատեսը, չնայած եղանակի վատթարացմանը, շարունակում մնալ տանիքում, իսկ բեմից հնչող երաժշտությանը զուգահեռ երկնքում կայծակներ են փայլատակում։



© NEWS.am STYLE