10:03 2 սեպտեմբերի, 2026Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի կինը՝ մոդել Անելյա Գուբրյանն, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, նշում է ծննդյան 26-ամյակը: Սիրելիի ծննդյան առթիվ Սիմոնյանը մի քանի համատեղ սելֆիներ է հրապարակել Instagram-ում:

«Շնորհավոր ծնունդդ իմ սեր»,-ֆոտոշարքին կից գրել է նա:
Հավելենք, որ զույգի նշանադրությունը կայացել էր այս տարի՝ փետրվարի 28-ին: Իսկ ամիսներ առաջ Սիմոնյանը լուսանկարով ակնարկեց, որ գրանցել են իրենց ամուսնությունը:

Ալեն Սիմոնյանը նախկինում երկու ամուսնություն է ունեցել: Նրա երկրորդ կինը լրագրող Մարիամ Մարգարյանն էր: Զույգը միասին էր 2010 թ-ից: Սիմոնյանը երկու ամուսնություններից ունի երեք զավակ: