Քիմ Քարդաշյանը 50 000 դոլար է նվիրաբերել ԱՄՆ-Մեքսիկա սահմանի ընտանիքներին

12:38   2 սեպտեմբերի, 2026

Քիմ Քարդաշյանը 50 000 դոլար է նվիրաբերել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին գտնվող ընտանիքներին աջակցելու համար։

Ռեալիթի շոուի 45-ամյա աստղը գումարը փոխանցել է «This Is About Humanity» ոչ առևտրային կազմակերպությանը, որն աջակցում է «բաժանված և վերամիավորված ընտանիքներին»՝ ապահովելով նրանց «առաջ անհրաժեշտ պարագաներով, իրավաբանական ծառայություններից օգտվելու հնարավորությամբ և հոգեկան առողջության ստուգումներով»։

кибм.jpg (153 KB)

Կազմակերպության համահիմնադիրն է Քիմի վաղեմի ընկերուհին՝ Զոի Վինկլեր Ռեյնսը, որը «Երջանիկ օրեր» սերիալի աստղ Հենրի Վինկլերի դուստրն է։ Քարդաշյանը մասնակցել է հիմնադրամի բարեգործական գալա-երեկոյին Լոս Անջելեսում։

кибм1.jpg (165 KB)

Նա ընտրել էր աչքի ընկնող և համարձակ հագուստ՝ կրելով կարճ կրեմագույն կարդիգան, որի կոճակներից մի քանիսը դիտավորյալ բացել էր՝ ցույց տալով ուսը և թափանցիկ, անկസ്‌րկալ (առանց ուսագոտիների) կրծկալի եզրը։



© NEWS.am STYLE