11:16 2 սեպտեմբերի, 2026Բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը, մեկ տարի կոմայի մեջ գտնվելուց հետո, մահացել է: Այս մասին իր հետևորդներին հայտնել է Նուշիկը:
«Ռոբս ինձ լքեց… Ու ես մնացի այստեղ՝ մեր հիշողությունների, մեր երեխաների ու մի ամբողջ կիսատ մնացած կյանքի մեջ:
Հանգչիր խաղաղությամբ, իմ Ռոբ»,-գրել է նա:
Հավելենք, որ բլոգերի ամուսինը կոմայի մեջ էր հայտնվել մեկ տարի առաջ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: