«Նրանք արդեն այստեղ են». Սանդրա Բուլոքն ապշեցրել է մարդկանց այլմոլորակայինների մասին խոստովանությամբ. «Ես տեսել եմ նրանց նավերը»

10:55   4 սեպտեմբերի, 2026

Սանդրա Բուլոքը պնդում է, որ անձամբ հանդիպել է ԱԹՕ-ի և այժմ համոզված է, որ այլմոլորակայիններն արդեն մեր մեջ են և դիտարկում են մարդկությանը։

62-ամյա հոլիվուդյան աստղը ներկայացրել է իր խորհրդավոր փորձը Քայլի Քելսիի «Not Gonna Lie» փոդքասթում։

Դերասանուհին խոստովանել է, որ մի անգամ իր աչքերով ականատես է եղել երկնքում տարօրինակ երևույթի, որը չի կարողացել բացատրել։ «Երկնքում թռչում են այլմոլորակային նավեր։ Ես տեսել եմ դրանք», - հայտարարել է դերասանուհին փոդքասթի գովազդային տեսանյութում։

Բուլոքն ասում է, որ հատկապես ուրախ է, որ կառավարությունը վերջապես հաստատել է նման խորհրդավոր երևույթների գոյությունը։ Դա, ինչպես ինքն է ասել, օգնել է, որ ինքն իրեն «խելագար» չհմարի։

Երբ Բուլոքին հարցրել են, թե քանի անգամ է նա տեսել ԱԹՕ, նա ծիծաղելով պատասխանել է. «Միայն մեկ անգամ»։ Առեղծվածային հանդիպումը տեղի է ունեցել Սուրբ Մարտին կղզում նկարահանումների ժամանակ։ Մի երեկո Բուլոքը և անձնակազմի մի քանի անդամներ գնացել են լողափ։ Դերասանուհու պատմելով՝ նրանք մի քանի շիշ գարեջուրեն  խմել և պառկել ավազի վրա՝ նայելով գիշերային երկնքին։

Սկզբում Բուլոքը նկատել է լույսի մի փոքրիկ կետ և ենթադրել, որ դա արբանյակ է։ Բայց հետո տեղի է ունեցել շատ ավելի տարօրինակ մի բան։

Դերասանուհին ասել է, որ դիտում էր երկնքում շարժվող մի փայլուն կետ, երբ մեկ այլ լույս հայտնվել է այլ ուղղությունից։

Նա ենթադրել է, որ դա կարող է ինքնաթիռ լինել, բայց երկու օբյեկտները հանկարծ կանգ են առել և անշարժ մնացել մեկ տեղում։ Ապա նրանց սկսել են մոտենալ ևս երեք լույս։ «Նրանցից հինգը կար։ Կարծես բոլորը միասին էին հավաքվել», - հիշում է Բալոքը։ Եվ այդ ժամանակ տեղի է ունեցել ամենաանհավանականը։

«Հանկարծ փու՜հ... նրանք պարզապես թռան», - ասել է դերասանուհին։

Բալոքը խոստովանել է, որ այդ երեկոյան գարեջուր խմելուց հետո մի փոքր հարբած էր, ուստի սկզբում կասկածում էր տեսածին։ Սակայն, ըստ նրա, խմբի մեկ այլ անդամ նույնպես նկատել է երկնքում ինչ-որ բան։ «Ես պարզապես լռեցի այդ մասին, մինչև կառավարությունը հրապարակեց փաստաթղթերը։ Եվ պարզվեց, որ օբյեկտների հենց այս դասավորությունը տեսել էին իրական օդաչուները։ Այսպիսով, ես զգացի, որ իմ պատմությունը հաստատվել է», - ասել է դերասանուհին։

Նա նկատի ուներ ԱԹՕ-ների և չբացահայտված անոմալ երևույթների (ԱԱՖ) վերաբերյալ ամերիկյան փաստաթղթերի լայնածավալ հրապարակումը, որը, ըստ հոդվածի, սկսվել է մայիսին և ներառում է նոր ռազմական տեսանյութեր և ականատեսների վկայություններ։

Սակայն Բուլոքի խոստովանությունները դրանով չեն ավարտվել։ Դերասանուհին հայտարարել է իր համոզմունքի մասին այլմոլորակային կյանքի գոյության վերաբերյալ։ «Կարծում եմ՝ նրանք այստեղ են։ Կարծում եմ՝ նրանք այստեղ են, հետևում են մեզ և ծիծաղում, բայց մենք չենք կարող տեսնել նրանց»։



© NEWS.am STYLE