«Մամայի Բալա»-ն վերադառնում է․ նոր եթերաշրջանում՝ նոր խառնաշփոթ, սեր ու անսպասելի փորձություններ

21:05   4 սեպտեմբերի, 2026

Սվետայի տունը կրկին պատրաստվում է վերածվել ամենաանկանխատեսելի ու զվարճալի վայրերից մեկի։ Սեպտեմբերի 8-ից «Արմենիա TV»-ի եթերում կմեկնարկի «Մամայի Բալա» սիթքոմի երկրորդ եթերաշրջանը, որը խոստանում է նոր պատմություններ, խճճված հարաբերություններ և, իհարկե, շատ հումոր։

IMG_4274.jpeg (6.27 MB)

Սվետայի տանը ապրող ուսանողների առօրյան դեռ շարունակում է մնալ իրադարձություններով լի, սակայն այս անգամ նրանց կյանքում հայտնվում է նոր ու բավական անսպասելի կերպար։ 25 տարվա բացակայությունից հետո վերադառնում է Աբոյի հայրը՝ Լիպոն։ Նրա վերադարձը միայն ընտանեկան վերամիավորման պատմություն չէ․ Լիպոն իր հետ բերում է ֆինանսական խնդիրների, թաքցրած պարտքերի ու անհավանական սխեմաների մի ամբողջ փաթեթ։

IMG_4275.jpeg (7.20 MB)

Արդյունքում Աբոն, Սվետան և տան մյուս բնակիչները հայտնվում են բավական լուրջ խնդրի առաջ․ հարազատ տունը կորցնելու վտանգը ստիպում է նրանց միավորվել ու փորձել դուրս գալ ստեղծված քաոսից։ Իսկ Լիպոյի հայտնվելը, կարծես, միայն սկիզբն է նոր խառնաշփոթների։

IMG_4276.jpeg (5.47 MB)

Միևնույն ժամանակ, տան երիտասարդ բնակիչներից յուրաքանչյուրն իր սեփական պատմությունն ունի։ Աննան ու Դավիթը փորձում են հասկանալ, թե իրականում ինչ են զգում միմյանց հանդեպ, մինչդեռ Գոռը մտնում է ուսխորհրդի նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ։

Էրիկն էլ չի կորցնում ժամանակը և բուֆետում իր յուրօրինակ «բիզնեսներն» է զարգացնում։ Անուշը շարունակում է բոլորին զարմացնել իր ուժով ու բնավորությամբ, իսկ Մեգիի և Աբոյի հարաբերությունները նորից հայտնվում են սիրո, խանդի ու անսպասելի շրջադարձերի կենտրոնում։ Այս անգամ իրավիճակն ավելի է բարդանում, քանի որ Մեգին նոր ընկեր ունի՝ Լյուդվիգը։

IMG_4277.jpeg (6.26 MB)

Այսպիսով, երկրորդ եթերաշրջանում «Մամայի Բալա»-ի հերոսներին սպասվում են ոչ միայն նոր արկածներ ու ծիծաղաշարժ իրավիճակներ, այլև հարաբերությունների նոր փորձություններ, ընտանեկան գաղտնիքներ ու պայքար սեփական տան համար։

Սիթքոմի սցենարի հեղինակներն են Ռաֆայել Ջալալյանն ու Տիգրան Գալստյանը, պրոդյուսերը՝ Վահան Թովմասյանը։

IMG_4278.jpeg (5.88 MB)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE