13:19 5 սեպտեմբերի, 2026Հարսնացուն իսկապես «թաց հարսանիք» է ունեցել. երեքշաբթի օրը նա քայլել է Ֆիլիպիններում ջրհեղեղված եկեղեցու միջով, որտեղ ջուրը գրեթե մինչև իրան էր հասնում, ապա փեսացուի հետ փախանակվել «Այո»-ներով։
Գիլբերտ Չիկոն և Լիան Լիզա Չիկոն ամուսնացան Բուլական նահանգի Հագոնոյի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, չնայած այս շաբաթ տարածաշրջանում տեղացած հեղեղատարափ անձրևներին։ Արդյունքում, եկեղեցին ջրհեղեղի մեջ էր հայտնվել, որոշ շրջաններում ջուրը մինչև իրան էր հասնում, հաղորդում է Viral Press-ը։
«Մենք այսքան երկար էինք սպասել այս օրվան և չենք ցանկացել, որ անձրևն ու ջրհեղեղը խանգարեն մեզ ամուսնանալուն»,-պատմել են նորապսակները։
«Սա գուցե այն հարսանիքը չէր, որը մենք պատկերացնում էինք, բայց սա այն օրն է, որը մենք երբեք չենք մոռանա»։
Զույգի ընտանիքն ու ընկերները հավաքվել էին ջրհեղեղված եկեղեցում՝ անսովոր արարողությանը ականատես լինելու համար։
Երգչախմբի անդամի կողմից պատշգամբից նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես է Լիանը քայլում մշուշոտ ջրի միջով դեպի խորանը, որտեղ Գիլբերտն արդեն սպասում է։
Իսկ լուսանկարիչները շարունակում էին լուսանկարել՝ փորձելով ֆիքսել այդ անսովոր պահը։
Մինչ Լիանը քայլում էր միջանցքով, եկեղեցում հնչում էր հանգիստ ֆիլիպինյան սիրային երգ։ Հարսը, կարծես, լիովին մոռացել էր ջրի մասին և վստահորեն շարժվում էր դեպի իր նպատակակետը։
Գիլբերտը կանգնած էր քահանայի կողքին՝ խորանի մոտ, սպասելով հարսին։
Ծխական խորհուրդը նախկինում զույգին խորհուրդ էր տվել հետաձգել արարողությունը հնարավոր վտանգի պատճառով։ Այնուամենայնիվ, զույգը որոշել էր հետևել իրենց ծրագրին, և նրանց սերը բառացիորեն դիմացավ ժամանակի փորձությանը։
Հարսանիքը տեղի ունեցավ շարունակվող հարավարևմտյան մուսսոնային անձրևների պայմաններում, որոնք ուժեղ հեղեղներ բերեցին Ֆիլիպինների ամենամեծ և ամենաշատ բնակեցված կղզու՝ Լուսոնի մի քանի շրջաններում։