10:46 6 սեպտեմբերի, 2026Այս տարի Coca-Cola Fest-ի կազմակերպիչները մինչև վերջին պահը գաղտնի էին պահում գլխավոր հեդլայների անունը՝ հանրությանը խոստանալով առանձնահատուկ անակնկալ։ Փառատոնից քիչ առաջ հայտնի դարձավ, որ ծրագրի հայկական մասը եզրափակելու է Սիրուշոն՝ հայկական էստրադայի ամենաճանաչված երգչուհիներից մեկը։
View this post on Instagram
Բեմում նա ներկայացրեց իր սիրված հիթերից բաղկացած ծրագիրը, այդ թվում՝ «Դոնիկը», ինչպես նաև իր նոր՝ «Գանգուր վարսեր» ստեղծագործությունը, որտեղ ժամանակակից փոփ հնչողությունը միահյուսվում է ավանդական հայկական մեղեդիների հետ։
Նրա ելույթը դարձավ երեկոյի ամենատպավորիչ պահերից մեկը. Սիրուշոն հաջորդաբար կատարում էր թե՛ հին ու սիրված հիթերը, թե՛ նոր երգերը, իսկ պարային խումբը ելույթն ուղեկցում էր վառ ու դինամիկ բեմադրություններով։
Բեմի մոտ ասեղ գցելու տեղ չկար. հանդիսատեսը ձայնակցում էր, պարում և հեռախոսներով նկարահանում կատարումները՝ հատկապես ջերմ արձագանքելով առաջին իսկ հնչյուններից ծանոթ ստեղծագործություններին։
Լուսանկարներ՝ Արսեն Սարգսյանի