Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են

15:57   6 սեպտեմբերի, 2026

Բլոգեր Էվելինա Խանոյանի՝ Էվիկի, և նրա սիրելիի՝ Յանի, հարսանիքի օրն է։ Զույգը, որը նախորդ տարի նշանադրվել էր, այսօր ամուսնանում է։

View this post on Instagram

A post shared by NEWS.am STYLE (@style.news.am)

Էվիկն արդեն կիսվել է հարսանեկան օրվա առաջին կադրերով՝ ցույց տալով տոնական տրամադրությունն ու կարևոր օրվա մանրամասները։

Էվելինա Խանոյանը և Յանը իրենց հարաբերությունների մասին պարբերաբար կիսվել են սոցիալական ցանցերում։ 2025 թվականի սեպտեմբերին Էվիկը հայտնել էր, որ Յանը իրեն ամուսնության առաջարկություն է արել, իսկ նույն տարվա հոկտեմբերին նրանք նշանադրվել էին։ Այսօր զույգը հարաբերությունների նոր փուլ է սկսում՝ ամուսնությամբ:



© NEWS.am STYLE