10:30 7 սեպտեմբերի, 2026Նախորդ շաբաթ Instagram-ից սեր էր ճառագում։ Սիրո մասին նոր ֆիլմի պրեմիերա ու աստղային հարսանիքներ․․․ Սկսենք սկզբից։
Բլոգեր Անի Արզումանյանն ու հումորիստ Վազգեն Օհանյանը օրինականացրին իրենց հարաբերությունները և ունեցան շքեղ հարսանիք։
Անիի ինստագրամյան էջը ողողված է հարսանեկան հրապարակումներով ու տեսանյութերով։ Հատկապես մեծ տարածում գտավ Անիի առաջին տեսանյութը ընկերուհիների հետ, որն արված է «Fo Fo» թրենդային երգի ներքո։
Посмотреть эту публикацию в Instagram
Շաբաթ օրը տեղի ունեցավ նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի և նրա ընտրյալի՝ Անելյա Գուբրյանի հարսանիքը։ Զույգն ամուսնացել էր ամիսներ առաջ։ Իսկ հարսանեկան խնջույքը տեղի ունեցավ զույգի հարազատների ներկայությամբ ու մի շարք հայտնիների կատարումների ներքո։ Ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Coca-Cola Fest-ն այս տարի թեժ տրամադրություն հաղորդեց Երևանին։ Երաժշտական փառատոնը տեղի ունեցավ շաբաթ օրը՝ Yerevan Park-ում ու միավորեց հայկական շոուբիզնեսից մի շարք արտիստների։ Որպես հեդլայներ հանդես եկավ նաև «Եվրատեսիլ 2026»-ի հաղթողը՝ Բուլղարիայի ներկայացուցիչ DARA-ն։
Ֆեստի ընթացքում եղավ անակնկալ հայտարարություն․ պարուհի Սոնա Եսայանը հենց բեմից հայտնեց, որ ինքն ու ամուսինը՝ Գրիգ Գևորգյանը, սպասում են իրենց առաջնեկին։
Посмотреть эту публикацию в Instagram
Հրաչ Քեշիշյանը հանդիսատեսին հանձնեց իր նոր աշխատանքը՝ «Մի գդալ սեր» ֆիլմը, որի պրեմիերան կայացավ սեպտեմբերի 3-ին՝ «Կինոմոսկվայում»։
Посмотреть эту публикацию в Instagram
Կարմիր գորգին փայլեցին մի շարք աստղեր, բայց հատկապես տպավորիչ էին ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորող Անի Խաչիկյանի ու Նազենի Հովհաննիսյանի «լուքերը»։ Անին նախընտրել էր մինիմալիստական դասականը՝ առանց ուսակապերի սև միդի զգեստ, հարթ, ուղիղ վարսեր ու աչքերն ընդգծող դիմահարդարում, իսկ պարանոցը շեշտադրել էր խոշոր չոկերով։
Посмотреть эту публикацию в Instagram
Նազենին փայլեց Mac Duggal բրենդի՝ մինչև հատակը հասնող, թեթև շիֆոնե զգեստով։ Խորը դեկոլտեն, մի ուսի վրայով իջնող ռյուշերի կասկադն ու գինու երանգներով խոշոր ծաղկային պրինտը միանգամից հիշեցնում են Dolce & Gabbana-ի էսթետիկան ու կրքոտ ֆլամենկոյի տրամադրությունը։
Բայց այս լուքի ամենահետաքրքիր դետալը աքսեսուարներն էին, որոնք միանգամից մեղմացնում են երեկոյան կերպարի չափազանց հանդիսավոր տրամադրությունը։ Սովորական դասական կլաչի փոխարեն Նազենին ընտրել էր հայկական «Մախմուր» բրենդի ձեռագործ թավշյա կլաչը՝ ասեղնագործված կարմիր եզրերով: Դրան էլ ավելացել էին շվեյցարական Breguet Marine Royale-ի զանգվածային ժամացույցները։
Посмотреть эту публикацию в Instagram
Նուրբ շիֆոնի ֆոնին ռետինե գոտիով այս ծանր լյուքսը բավական համարձակ ոճային հնարք է, որը կերպարը պարզապես «գեղեցիկ զգեստից» վերածում է իսկական գերժամանակակից «գլոսսի սթեյթմենթի»։