«Մեզ հավելված է պետք աղջիկների և գեյերի համար». Բեբե Ռեքսան պատերազմ է հայտարարել իր մեծ կրծքերով տարված տղամարդկանց  

13:16   7 սեպտեմբերի, 2026

Բեբե Ռեքսան քննադատել է սոցիալական ցանցերի օգտատերերին, որոնք շարունակում են իրենց մեկնաբանություններում քննարկել իր «հսկայական» կրծքերը։

37-ամյա փոփ աստղը X-ում մի շարք հաղորդագրություններ է հրապարակել՝ նվիրված իր արտաքին տեսքին։

рекса.jpg (99 KB)

«Ես չգիտեմ՝ ինչ անեմ իմ կրծքերի հետ։ Դրանք հանկարծակի այնքան մեծացել են, և ինձ նյարդայնացնում են հետերոսեքսուալ տղամարդիկ իրենց մեկնաբանություններով, որոնք գալիս են միայն դրա համար։ Բայց մյուս կողմից, աղջիկը բոլոր դեպքերում ուզում է սեքսուալ հագնվել», - գրել է Ռեքսան։ «Չգիտեմ... Մեզ առանձին հավելված է պետք աղջիկների և գեյերի համար»։

Դիմելով իր երկու միլիոն հետևորդներին՝ Բեբեն շարունակել է թեման հաջորդ գրառման մեջ։

«Կարծում եմ, որ երբ կլորավուն աղջիկները կրում են նեղ հագուստ, մենք ավտոմատ կերպով նմանվում ենք անառակ կանանց», - գրել է նա։ Ռեքսան նախկինում բացահայտ խոսել է իր քաշի տատանումների և հանրային լայն քննադատության ազդեցության մասին։

рекса1.jpg (153 KB)

2023 թվականին նա Ինստագրամում լուսանկար էր հրապարակել, որտեղ բարձրացնում էր սվիտերը՝ ցույց տալով իր որովայնը, գրելով. «Այո, ես իմ գիրության դարաշրջանում եմ։ Հետո՞ ինչ»։

Մոտավորապես նույն ժամանակ երգչուհին հայտնվել է «Ջենիֆեր Հադսոնի շոու»-ում, որտեղ խոսել է իր արտաքին տեսքին անընդհատ ուշադրություն դարձնելու մասին։

рекса2.jpg (88 KB)

«Տեսեք, մենք հանրության ուշադրության կենտրոնում ենք, ուստի դա անխուսափելի է», - ասել է նա հաղորդավարին։ «Ես նախկինում շատ ավելի նիհար էի, իսկ հետո քաշ հավաքեցի. դա հանրային դեմք լինելու մի մասն է։ Եվ ես դրա համար չեմ զայրանում, որովհետև դա ճիշտ է։ Բայց երբ տեսնում ես նման մեկնաբանություններ, դա իսկապես ցավալի է։ Դու չգիտես, թե ինչի միջով է անցնում մեկ ուրիշը կամ ինչ է կատարվում նրա կյանքում։ Դա դժվար է։ Բայց ինձ թվում է, որ հիմա 2023 թվականն է… մենք ընդհանրապես չպետք է քննարկենք ուրիշների քաշը»։ «Լսեք… ես սիրում եմ ուտել, լա՞վ։ Ես սիրում եմ ուտել», - ավելացրել է Բիբին։

 



© NEWS.am STYLE