Նիկոլա Պելցը Վենետիկում ստացել է Rising Star մրցանակը. Բրուքլին Բեքհեմը նրա կողքին էր  

13:43   7 սեպտեմբերի, 2026

Նիկոլա Պելց Բեքհեմը Վենետիկի կինոփառատոնում ստացել է Rising Star  («Ծագող աստղ») մրցանակը: Նրա ամուսինը՝ Բրուքլինը, ամուր բռնել էր նրա ձեռքը և զգուշորեն ուղեկցել նրան դեպի Casa Cinema Giovani-ի այգու փոքրիկ բեմը:

31-ամյա Նիկոլան տեսանելիորեն նյարդային էր: Բեմում իր ելույթի համար նա ընտրել է էլեգանտ սև զգեստ՝ մինչև հատակը, և աչքի ընկնող զմրուխտյա և ադամանդե ականջօղեր: Մրցանակը ընդունելով՝ դերասանուհին շնորհակալություն է հայտնել ամուսնուն և ընտանիքին, ասելով, որ նրանք են, որ «իրեն հնարավորություն են տալիս հասնել աստղերին»:

райз.jpg (80 KB)

Նիկոլային աջակցելու էին եկել նրա ամբողջ ընտանիքը՝ նրա միլիարդատեր հայրը՝ գործարար Նելսոն Պելցը, մայրը՝ Կլաուդիան և եղբայրը՝ Բրեդլին:

«Բարև բոլորին: Ես սովորաբար շատ ավելի հարմարավետ եմ զգում որևէ կերպար խաղալիս, քան հանդիսատեսի առջև կանգնելիս, այնպես որ խնդրում եմ համբերատար լինել», - բեմից խոստովանել է Նիկոլան: «Շատ շնորհակալ եմ այս անհավանական պատվի համար: Վենետիկի կինոփառատոնում այս մրցանակը ստանալը մի բան է, որը ես ինձ հետ կտանեմ ողջ կարիերայիս ընթացքում»:

Այնուհետև Նիկոլան դիմել է իր «Պրիմա» ֆիլմի խաղընկերոջը՝ լեգենդար դերասանուհի Ֆեյ Դանաուեյին, ով նույն երեկոյան Kineo-ից ստացել է կյանքի նվաճումների մրցանակ։

«Ֆեյ, դու միշտ ոգեշնչման աղբյուր ես եղել ինձ համար, և քեզանից սովորելը անհավանական է եղել», - ասել է Պելցը։

Նրա խոսքը հատկապես հուզիչ է դարձել, երբ նա խոսել է իր սիրելիների մասին։

райз1.jpg (159 KB)

«Իմ ընտանիքն ինձ համար ամեն ինչ է։ Իմ մայրիկը, իմ հայրիկը, իմ եղբայրներ Դիզելը և Բրեդը, և Բրուքլինը՝ շնորհակալություն։ Դուք միշտ հավատում եք ինձ։ Հենց ձեր աջակցությունն է սկզբից ի վեր, որ ինձ հնարավորություն է տվել հասնել աստղերին»։

Մրցանակաբաշխությունից առաջ, սակայն, որոշակի խառնաշփոթ է առաջացել. Նիկոլայի անունը հայտարարվել է հինգ անգամ, և հաղորդավարներից մեկը նույնիսկ կատակով հարցրել է. «Որտե՞ղ է մեր գեղեցիկ աստղը»։

Ի վերջո պարզվել է, որ Նիկոլան չէր ուզում գալ իր մրցանակը ստանալու, մինչև Ֆեյ Դանաուեյը նույնպես այնտեղ չլիներ։

райз2.jpg (75 KB)

Նիկոլան իր դերասանական կարիերան սկսել է 2006 թվականին, երբ նա ընդամենը 11 տարեկան էր՝ Դենի ԴեՎիտոյի հետ նկարահանվելով «Սուրբ Ծնունդ Քրենքների հետ» ֆիլմում։ Ավելի ուշ Պելցը նկարահանվել է «Վերջին օդային մոգը» և «Տրանսֆորմերներ. Բնաջնջման դարաշրջան» ֆիլմերում։

Նիկոլայի վերջին ֆիլմը «Լոլան» էր, որը լայն տարածում չգտավ և ամբողջ աշխարհում վաստակել է 1000 դոլարից պակաս։

Նիկոլան ամուսնացած է Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների որդու՝ Բրուքլին Բեքհեմի հետ 2022 թվականի ապրիլից։

райз3.jpg (113 KB)

Զույգն այժմ գտնվում է ընտանեկան աղմկահարույց վեճի կենտրոնում։ Բրուքլինը փաստացի խզել է կապերը ծնողների հետ՝ պնդելով, որ ցանկանում է «խաղաղություն»։ Հունվարին նա Ինստագրամում գրել է, որ իր ընտանիքը փորձել է փչացնել իր և Նիկոլայի հարաբերությունները։



© NEWS.am STYLE