23:37 7 սեպտեմբերի, 2026«Օսկար»-ի «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմը, հայտնում է Հայաստանի ազգային կինոակադեմիան։
«Արտոյի երկիրը» էկրաններ է բարձրացրել 2025 թվականին։ Թամարա Ստեփանյանի ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրության դրամա է և ռեժիսորի առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմը։ Այն 2025-ին բացել է Լոկառնոյի 78-րդ միջազգային կինոփառատոնը, իսկ 2026-ին՝ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը։
Գլխավոր հերոսուհին՝ Սելինը, ֆրանսուհի է, որի հայ ամուսինը՝ Արտոն, մահացել է։ Նա գալիս է Հայաստան՝ ամուսնու մահը պաշտոնապես գրանցելու և երեխաների համար Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցերը կարգավորելու նպատակով։
Ֆիլմը մրցանակների առումով ռեկորդակիր էր դարձել նաև «Անահիտ» մրցանակաբաշխության ժամանակ՝ ստանալով 4 արձանիկ։