14:36 8 սեպտեմբերի, 2026Երգիչ Արթուր Խաչենցն ու նրա կինը՝ Անժելիկան, օրերս ողջունել են իրենց առաջնեկին։ Զույգը դուստր է ունեցել, որին անվանել են Սէրլի։ Արթուրն ինստագրամյան էջում կիսվել է մի քանի լուսանկարով՝ հայտնելով ուրախալի լուրը։
«04.09.2026․ Ծնվեց սիրով լի մեր Սէրլին»,-կից գրել է երգիչը։
Հավելենք, որ Արթուրն ու Անժելիկան ամիսներ առաջ հյուրընկալվել էին NEWS.am STYLE-ին, պատմել իրենց սիրո, ամուսնության ու երազանքների մասին։ Երգիչը խոսել էր նաև Արցախի մշակույթի ու բարբառի պահպանման կարևորության մասին՝ նշելով, որ իրենց ապագա երեխաները անպայման խոսելու են արցախյան բարբառով։
Посмотреть эту публикацию в Instagram