Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը  

12:38   9 սեպտեմբերի, 2026

Հայտնի Goop մոմը՝ սադրիչ «This Smells Like My Vagina» («Բուրում է իմ հեշտոցի նման») անվանումով, որը դարձել է ինտերնետային հիթ, ծնվել է բոլորովին պատահաբար՝ որպես պարզ կատակ։ Գվինեթ Փելթրոուն դա բացահայտել է «Friends Keep Secrets» փոդքասթում։

Դերասանուհին և ձեռնարկատերը պատմել է, որ իր կենսակերպի ապրանքանիշի համար ստեղծագործական տնօրեն և օծանելիքագործ Դուգլաս Լիթլի հետ աշխատել է նոր «հողային» օծանելիքի վրա։

«Ես սիրում եմ անսովոր օծանելիքներ», - խոստովանել է Փելթրոուն։ «Ես սիրում եմ փայտային, կաշվե պրոֆիլը։ Մեր առաջին օծանելիքը կոչվում էր «Church», պալադիումի վրա հիմնված օծանելիք՝ խունկի նոտաներով»։ Գվինեթի խոսքով՝ տարբեր նմուշներ՝ լոլիկի տերևներից մինչև ջրիմուռներ, տեսակավորելիս նրա ուշադրությունը գրավել է մեկ օծանելիք։

«Ես ունեմ շատ յուրահատուկ հումորի զգացում, որը քչերը գիտեն», - ասել է նա։ «Եվ ես նրան [Լիթլին] ասացի. «Դրանից իմ հեշտոցի հոտն է գալիս»։ Պարզապես կատակով ասացի»։

Այնուամենայնիվ, օծանելիքագործը լուրջ է ընդունել դերասանուհու խոսքերը և գաղափարը հանճարեղ համարել։

«Նա կարծում էր, որ ես լուրջ եմ, ստեղծեց մոմ՝ «This Smells Like My Vagina» անվամբ, և իմ թիմը գնեց այն։ Ես վստահ էի, որ կատակում էի, բայց... պատմությունն ինքնին խոսուն է», - հիշում է Փելթրոուն։

Դերասանուհին անմիջապես պարզաբանել է, որ օծանելիքը բացարձակապես չի համապատասխանում անվանմանը։ Մոմը պարունակում էր ցիտրուսային բերգամոտի, խորդենու, դամասկոսյան վարդի, մայրու աբսոլյուտի և ամբրետեի սերմերի նոտաներ: Ապրանքն առաջին անգամ վաճառքի է հանվել 2020 թվականին՝ 75 դոլարով և անմիջապես վիրուսային դարձել, բայց երեք տարի անց ապրանքանիշը որոշել է դադարեցնել այն։

«Այն դարձավ այնքան մեծ երևույթ, որ մենք ի վերջո դադարեցրինք դրա վաճառքը, քանի որ այն չափազանց շատ էր շեղում մեր հիմնական բիզնեսից», - բացատրել է նա։

Փոդքասթի համահաղորդավար Բենի Բլանկոն խոստովանել է, որ ապրանքի պահանջարկը մնում է. նա ինքը ստիպված է եղել 600 դոլար վճարել վերավաճառողներին՝ ցանկալի ապրանքը ձեռք բերելու համար: Դրան Փելթրոուն կատակով պատասխանել է. «Մենք պետք է այն կրկին պատրաստենք»։

Այս փորձի ցնցող հաջողությունից հետո Goop-ը թողարկել է նույնքան ապշեցուցիչ բույրերի մի ամբողջ շարք, այդ թվում՝ «This Smells Like My Orgasm» և «This Smells Like My Prenup» անվանումներով մոմեր:



© NEWS.am STYLE