Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը  

14:10   9 սեպտեմբերի, 2026

Քարդի Բին որոշել է հիշեցնել երկրպագուներին իր սկանդալային պիրսինգի մասին։ Նա նոր տեսանյութ է հրապարակել Ինստագրամում՝ ուղեկցելով այն բավականին համարձակ հայտարարությամբ։

Տեսահոլովակում երգչուհին երգում է իր «AH HA» երգը՝ կեցվածք ընդունելով սպիտակ բոդիով և փափուկ մորթյա վերարկուով։ Այնուհետև նա հանում է վերնաշապիկը և մեջքով շրջվում դեպի տեսախցիկը՝ բացահայտելով իր բաց հագուստը, որը կատարելապես ընդգծում է նրա դաջվածքները և այդ անպարկեշտ զարդը։

View this post on Instagram

A post shared by Cardi B (@iamcardib)

«15,000 դոլարանոց պիրսինգ իմ հետույքին, եթե որևէ մեկը փորձի համբուրել այն», - գրել է արտիստուհին գրառման տակ։

Վիճահարույց պիրսինգի պատմությունը

Քարդի Բին առաջին անգամ հետույքի անսովոր պիրսինգի մասին բացահայտել է 2025 թվականի հունվարին X սոցիալական մեդիա հարթակում։ Այդ ժամանակ երկրպագուները զարմացած էին, թե ինչպես է նման ընթացակարգ ընդհանրապես իրականացվել։ Ավելի ուշ՝ նույն թվականի սեպտեմբերին, չորս երեխաների հայտնի մայրը հայտնել է, որ զարդերն իրեն արժեցել են 13,000 դոլար։

Ռեփերի խոսքով՝ ընթացակարգը բացարձակապես անցավ է եղել.

«Բացարձակապես ցավոտ չէր, քանի որ հետույքի փոքրացման վիրահատությունից հետո այդ հատվածը թմրած էր։ Այնպես որ, ես ոչինչ չզգացի։ Դա ամենահեշտ պիրսինգն էր, որ ես երբևէ արել եմ»։

Սակայն հաճույքը ոչ միայն թանկարժեք էր, այլև կարճատև. Քարդին ավելի ուշ պարզել է, որ թանկարժեք ադամանդը պարզապես զուգարանակոնքի մեջ է ընկել։

Քարդին վաղուց հայտնի է պիրսինգի և դաջվածքների նկատմամբ իր կրքով. անցյալ դեկտեմբերին նա ցուցադրել է մեջքի և պարանոցի նոր մաշկային իմպլանտներ (NFL աստղ Ստեֆոն Դիգսից իր չորրորդ որդուն ծննդաբերելուց ընդամենը մեկ ամիս անց)։



© NEWS.am STYLE