iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել

19:38   9 սեպտեմբերի, 2026

Գրեթե իննսունամյա նկարը բուռն առցանց բանավեճ է առաջացրել և տարօրինակ դավադրության տեսության տեղիք տվել. սոցիալական ցանցերի օգտատերերը համոզված են, որ նկարում պատկերված բնիկ ամերիկացին ժամանակակից սմարթֆոն է ունի ձեռքում, հաղորդում է NYP-ն։

Խոսքը վերաբերում է իտալա-ամերիկացի որմնանկարիչ Ումբերտո Ռոմանոյի կողմից ստեղծված «Պարոն Պինչոնը և Սփրինգֆիլդի բնակավայրը» որմնանկարին։ Այն պատկերում է բնիկ ամերիկացի տղամարդու, որը շրջապատված է իր ցեղակիցներով և վաղ անգլիացի գաղութարարներով 17-րդ դարի Սփրինգֆիլդում, որն այն ժամանակ Մասաչուսեթսի ծոցի գաղութի մի մասն էր։

«1937 թվականի նկարո՞ւմ հայտնաբրելեն են iPhone»,- երեքշաբթի օրը գրել է X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը։ «Այս անգամ սարքը իրականում բջջային հեռախոսի տեսք ունի»,-կրկնել է մեկ այլ մեկնաբան։

«Ժամանակի ճանապարհորդության» մասին պնդումները կտրուկ աճել են, երբ արծվի աչքերով օգտատերերը նկատել են այս տարօրինակ մանրամասնությունը։

Մի տղամարդ կանգնած է 1937 թվականին նկարված որմնանկարի առաջին պլանում։ Նա ուշադիր նայում է սև, փայլուն քրոմապատ կամ անդրադարձնող շրջանակով ուղղանկյուն առարկային։

Ինչպես նշել են X օգտատերերը, որմնանկարը գտնվում է Մասաչուսեթսի նահանգային կառավարության գրասենյակների շենքում, որը նախկինում Սփրինգֆիլդի գլխավոր փոստային բաժանմունքն էր։ Սմիթսոնյան ազգային փոստային թանգարանի տվյալներով՝ այս որմնանկարը Ռոմանոյի կողմից ուսանողների հետ համատեղ ստեղծված վեց որմնանկարներից մեկն էր, որը ֆինանսավորվել էր «Ֆեդերալ արվեստի նախագծի» կողմից՝ 1935-1943 թվականներին Մեծ ճգնաժամի ժամանակ նկարիչների վարձած կառավարական ծրագրի կողմից։

Չնայած սոցիալական ցանցերում տարածված ենթադրություններին՝ պատմաբանները համաձայն են, որ տղամարդու ձեռքում գտնվող առարկան սովորական հայելի է։

Հայելիները 17-րդ դարի ամերիկյան գաղութներում տարածված առևտրային առարկա էին, ինչը բացատրում է, թե ինչու է կերպարը այդքան հետաքրքրությամբ ուսումնասիրում իր սեփական արտացոլանքը։

Ռոմանոյի նկարում պատկերված «Պարոն Պինչոնը» ժամանակակից Սփրինգֆիլդի հիմնադիր հայրերից մեկն է։ Ուիլյամ Պինչոնը Մասաչուսեթս է ժամանել Անգլիայից, 1636 թվականին հողեր է ձեռք բերել տեղի Ագավամի հնդիկներից և դարձել բնակավայրի առաջնորդներից մեկը։

Սմիթսոնյան ինստիտուտի տվյալներով՝ պատմական ճշգրտությունն ապահովելու համար Ռոմանոն խորհրդակցել է տեղացի պատմաբան Հարրի Էնդրյուս Ռայթի և գրող Էսթեր Ֆորբսի հետ՝ նպատակ ունենալով արտացոլել տարածաշրջանի զարգացումը 1636-ից 1936 թվականներին։



© NEWS.am STYLE