Քաղցրավենիքի համեղ բաղադրատոմսեր Պահքի համար

15:25   8 մարտի, 2014

Պահքի շրջանում արգելվում է կենդանական ծագման սնունդ ընդունել: Դրա մեջ են մտնում նաեւ խմորեղենը, շոկոլադը, տարատեսակ աղանդերը, չէ՞ որ դրանց բաղադրության մեջ կաթ, ձու ու կենդանական ծագման այլ բաղադրանյութեր կան:  Սակայն աշխարհի հմուտ խոհարարները մտածել են նաեւ քաղցրակեր պաս պահողների մասին եւ ստեղծել պասային համեղ աղանդերի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ:

Ստեպղինով տորթ


Բաղադրամասերը

 

3-4 հատ խոշոր ստեպղին

125 գրամ ընկույզ

100 գրամ խուրմա

40 գրամ կոկոսի փաթիլ

3/4 թեյի գդալ դարչին

1/2 թեյի գդալ մշկընկույզ

Աղ

 

Կրեմի համար

 

100 հնդկական ընկույզ

100 մլ կոկոսի կաթ

1 թեյի գդալ մեղր

 

Պատրաստման եղանակը 

Ստեպղինները քերիչով անցկացնել, խուրման եւ ընկույզը հարել բլենդերով, ավելացնել կոկոսի փաթիլները, աղը, քերած ստեպղինները եւ խառնել գդալով: Տարայի հատակը թղթով պատել, ապա ստացված զանգվածը լցնել դրա մեջ եւ դրնե՜ սառնարանը՝ 30-60 րոպեով:

Կրեմը պատրաստելու համար անհրաժեշտ է հնդկական ընկույզը, կոկոսի կաթը եւ մեղրը հարել բլենդերով: Ստացված զանգվածը քսել ստեպղինի զանգվածի վրա եւ թողել, որ սառչի եւս մի քանի ժամ, ապա մատուցել:

 

 «Չիզքեյք»


 

 Բաղադրամասերը

70 գրամ նուշ

60 գրամ հունական ընկույզ

4 հատ խուրմա՝ առանց կորիզի

1/2 բաժակ նարնջի մանրացրած կեղեւ

260 գրամ հնդկական ընկույզ

120 գրամ կոկոսի կաթ

2 թեյի գդալ մեղր

1 նարինջ

 

Պատրաստման եղանակը 

Նուշը թրջել ջրի մեջ 5-10 րոպեով, կեղեւազրկել եւ հարել բլենդերիով խուրմայի ու հունական ընկույզի հետ միասին: Զանգվածը լցնել տարայի մեջ ու դնել սառնարանը:

Պատրաստել կրեմը, որի համար պետք է թրջել հնդկական ընկույզը մի քանի ժամով, այնուհետ առանձնացնել ջրից եւ հարել բլենդերով՝ կոկոսի կաթի, մեղրի եւ նարնջի մանրացված կեղեւի  հետ:

Սառնարանից հանել տորթը, վրան քսել կրեմը եւ նորինց դնել սառնարանը՝ 30-60 րոպեով:

Շոկոլադե տրյուֆելներ

 

Բաղադրամասերը

250 գրամ առանց կորիզի խուրմա

125 գրամ հունական ընկույզ

4 ճաշի գդալ կակաոյի փոշի

1 ճաշի գդալ մեղր

1 նարինջ

1 կիտրոն

 

Պատրաստման եղանակը

Հունական ընկույզը եւ խուրման թրջել ջրում 30-60 րոպե, այնուհետ առանձնացնել ջրից եւ հարել բլենդերով՝ մեղրի հետ միասին:

Նարնջի մանրացրած կեղեւը, կակաոյի փոշին եւ աղը ավելացնել ընկույզային զանգվածի վրա, նորից հարել: Ստացված զանգվածը դնել սառնարան՝ 1 ժամով:

Ջեռոցում չորացնել կիտրոնի կեղեւը, մանրացնել եւ ստանալ փոշի: Հանել սառնարանից խմորը, գնդիկներ պատրաստել, ձեռքով տրյուֆել շոկոլադի տեսք հաղորդել դրանց, թաթախել կակոյի փոշու մեջ, վրան կիտրոնի փոշի ցանել եւ մատուցել:

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE