Բրյուս Ուիլիսի կինը խոսել է նրա դեմենցիայի դեմ պայքարի մասին. «Մենք ապրում ենք «մշտական վշտի վիճակում»  

10:57   11 սեպտեմբերի, 2026

Բրյուս Ուիլիսի ընտանիքը շարունակում է սովորել ապրել նրա ծանր ախտորոշմամբ։ Դերասանի կինը՝ Էմմա Հեմինգ Ուիլիսը, խոստովանել է, որ նրանք «մշտական վշտի վիճակում» են՝ խնամելով 71-ամյա աստղին, որը տառապում է ճակատ-քունքային դեմենցիայով (FTD)։

«Դա չափազանց ծանր է և ցավոտ», - ասել է 50-ամյա Էմման Hello! ամսագրին տված հարցազրույցում։

«Դա բնական է. մենք բոլորս ուզում ենք, որ մեր սիրելիները լինեն առողջ, լի կյանքով և մնան այն մարդիկ, որոնք միշտ եղել են։ Բայց FTD-ն կործանարար հիվանդություն է, որը շատ դանդաղորեն խլում է ամեն ինչ քեզանից», - խոստովանել է նա։

Բրյուս Ուիլիսին ախտորոշվել է ճակատ-գանգային դեմենցիա 2023 թվականի փետրվարին՝ մոտ մեկ տարի անց այն բանից հետո, երբ նրա ընտանիքը հայտարարել է, որ դերասանը թոշակի է անցնում։

Էմմայի խոսքով՝ դեմենցիայի վերաբերյալ դեռևս «տեղեկատվության հսկայական պակաս» կա։ Նրան հատկապես զարմացնում է այն փաստը, որ մարդիկ պարբերաբար հարցնում են, թե արդյոք Բրյուսը հիշում է իրեն։ «Իմ պատասխանը միշտ միանշանակ է՝ այո»։ Բրյուսը Ալցհայմերի հիվանդություն չունի։ Նա ունի ճակատ-քունքային դեմենցիա, որը ազդում է ուղեղի բոլորովին այլ մասի վրա», - բացատրել է նա։

«Ես կցանկանայի, որ լրագրողներն իրենք հասկանան դեմենցիայի տարբեր տեսակները և սովորեն ճշգրիտ պատմել դրանց մասին՝ կրթելով հանրությանը և չհրահրել վախ», - ասել է նա։

Էմման նաև խոսել է Բրյուսի հինգ դուստրերի մասին, որոնք շարունակում են աջակցել իրենց հորը հիվանդության դեմ պայքարի ողջ ճանապարհին։

«Նրանցից յուրաքանչյուրը ստեղծել է իր յուրահատուկ կապը նրա հետ։ «Անհավանական է, քանի որ հինգն էլ բոլորովին տարբեր են, բայց նրանք ունեն մեկ ընդհանուր հիմք. Բրյուսը միշտ եղել է անհավանականորեն հուսալի և անսասան ներկա մարդ նրանց կյանքում», - ասել է Էմման։

Այս հատուկ հարաբերությունների վերջին հաստատումը հայտնվել է օգոստոսին, երբ Թալուլան ամուսնացել է Ջասթին Ասիի հետ։ Բրյուսը ներկա էր իր դստեր հարսանիքին և լուսանկարվել էր նրա հետ տոնակատարության ամենահուզիչ պահերից մեկում։

Vogue-ի կողմից հրապարակված սև-սպիտակ լուսանկարում դերասանը գրկում է Թալուլային մեկ ձեռքով՝ միաժամանակ բռնելով իր կնոջ ձեռքը։ Թալուլան նրբորեն կառչել է հոր ուսին։ «Նուրբ պահ հայրիկիս՝ Բրյուս Ուիլիսի և Ջասթինի հետ հարսանեկան հանգստյան օրերի սկզբում», - լուսանկարը մակագրել է Թալուլան։ 



© NEWS.am STYLE