11:43 12 սեպտեմբերի, 2026Բեն Շիրինյանի լիամետրաժ ռեժիսորական դեբյուտի՝ «Տնային տնտեսուհին» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում, գրում է Armenian Film Society-ն։
«Տնային տնտեսուհին» ֆիլմում նկարահանվել են Նաոմի Ուոթսը, Թայ Շերիդանը, Լյուկ Էվանսը, Մայքլ Իմպերիոլին և Լենա Օլինը։ Ֆիլմը հոգեբանական պատմական թրիլեր է մի լրագրողի մասին, որի թաքնված նացիստի որոնումները նրան տանում են դեպի թվացյալ սովորական նյույորքցի տնային տնտեսուհու ուշադիր կառուցված աշխարհ։
Բեն Շիրինյանը կանադահայ ռեժիսոր է, որի տատիկն ու պապիկը եղել են Հայոց ցեղասպանությունից փրկվածներից։ Նա ծնվել ու մեծացել է Մոնրեալում, իսկ այժմ բնակվում է Տորոնտոյում: Բեն Շիրինյանն առաջին անգամ ճանաչում է ձեռք բերել իր տեսողականորեն տպավորիչ կարճամետրաժ ֆիլմերի և պարային համագործակցությունների համար, այդ թվում՝ «Կորած շարժման մեջ» ֆիլմի համար, որը ստեղծվել է Կանադայի ազգային բալետի պարող և պարուսույց Գիլյոմ Կոտեի հետ։