21:30 13 սեպտեմբերի, 2026Դեռ նախորդ շաբաթ Coca Cola Music Fest-ի բեմից պարուհի, երգչուհի Սոնա Եսայանը ցուցադրեց իր գեղեցիկ կարգավիճակը՝ առաջին անգամ լսարանին հայտնելով, որ ինքն ու ամուսինը՝ Գրիգ Գևորգյանը, սպասում են իրենց առաջնեկին:
Ավելի ուշ Instagram-ում Սոնան տեղադրեց նոր տեսանյութ, որում կեցվածք է ընդունում կլորացած փորիկով:
Посмотреть эту публикацию в Instagram
Երգիչ Արթուր Խաչենցն ու նրա կինը՝ Անժելիկան, օրերս ողջունել են իրենց առաջնեկին։ Զույգը դուստր է ունեցել, որին անվանել են Սէրլի։ Արթուրն ինստագրամյան էջում կիսվել է մի քանի լուսանկարով՝ հայտնելով ուրախալի լուրը։
«04.09.2026․ Ծնվեց սիրով լի մեր Սէրլին»,-կից գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Հավելենք, որ Արթուրն ու Անժելիկան ամիսներ առաջ հյուրընկալվել էին NEWS.am STYLE-ին, պատմել իրենց սիրո, ամուսնության ու երազանքների մասին։ Երգիչը խոսել էր նաև Արցախի մշակույթի ու բարբառի պահպանման կարևորության մասին՝ նշելով, որ իրենց ապագա երեխաները անպայման խոսելու են արցախյան բարբառով։
Դերասան, երգիչ և հաղորդավար Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է։ Այս մասին NEWS.am STYLE-ին հայտնել են հավաստի աղբյուրները։
Մեր տեղեկություններով՝ Ներսեսն ու կինը՝ Լիլիթը, արդեն որոշ ժամանակ է՝ միասին չեն։
Զույգի ամուսնալուծության պատճառը հայտնի չէ։ Ներսեսը, թերևս, միշտ էլ նախընտրել է անձնական կյանքը հեռու պահել հանրային ուշադրությունից։
Ամուսնալուծության լուրից հետո, սակայն, համացանցում մի շարք էջեր ասեկոսեներ տարածեցին Ներսես Ավետիսյանի և Անի Խաչիկյանի հնարավոր սիրավեպի մասին: Այսպիսի ենթադրությունների տեղիք, թերևս, տվեց այն փաստը, որ դերասանները միասին նկարահանվել են «Մի գդալ սեր» ռոմանտիկ ֆիլմում՝ մարմնավորելով սիրահար զույգի: