Հայդի Քլումն իր 21-ամյա որդուն 200 հազար դոլար արժողությամբ Ferrari է նվիրել. նա չէր հավատում իր աչքերին  

11:19   14 սեպտեմբերի, 2026

Հայդի Քլումն իր որդուն՝ Հենրիին, 21-ամյակի կապակցությամբ իսկապես շքեղ անակնկալ է մատուցել։ Սուպերմոդելը նրան նվիրել է մոտ 200 հազար դոլար արժողությամբ վառ կարմիր Ferrari F430։

53-ամյա Քլումը Instagram-ում տեսանյութ է տարածել՝ ֆիքսելով անսովոր նվերը մատուցելու պահն ու որդու ապշած արձագանքը։

Կադրերում Հայդին կանգնած է մեքենայի կողքին, որի արժեքը սկսվում է վեց նիշից և միջինը կազմում է մոտ 200 հազար դոլար։ Հետո նրա ամուսինը՝ երաժիշտ Թոմ Կաուլիցը, Հենրիին դուրս է տարել, որտեղ երիտասարդին անսպասելի անակնկալ էր սպասվում։

«Ես չեմ կարող հավատալ, որ այս օրը վերջապես եկավ: Դու սպասել ես դրան այսքան տարիներ», - ասել է Քլումը որդուն:

Տեսնելով Ferrari-ն՝ Հենրին չի կարողացել թաքցնել էմոցիաները։ «Աստված իմ, ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ ասեմ», - բացականչել է նա:

Պարզվել է, որ շքեղ մեքենան Թոմ Կաուլիցի վաղեմի խոստման իրականացումն էր։ Շատ տարիներ առաջ Հենրին գրազ էր եկել խորթ հոր հետ՝ Մարիո Քարտ խաղալիս։

«Դա տեղի կունենա Սուրբ Ծննդին: Եթե ես պարտվեմ Mario Kart-ում, ես չեմ կարողանա վիդեոխաղեր խաղալ երեք ամիս և ստիպված կլինեմ նկարել իմ մեքենան վարելու պատկերը: Բայց եթե ես հաղթեմ, Թոմը պետք է ինձ Ferrari տա, երբ ես դառնամ 21 տարեկան»,- պատմել է Հենրին հին տեսանյութում:

Կաուլիցը պահել է իր խոսքը։ Նրա խոսքով, նա անցյալ տարի ավտոշոուի ժամանակ գնել է Ferrari եւ այս ամբողջ ընթացքում թանկարժեք գնումը թաքցրել է ավտոտնակում՝ սպասելով Անրիի 21-ամյակին։

Հայդի Քլումը նաև ընդգծել է, որ ամուսինն իսկապես կատարել է տղային տարիներ առաջ տված խոստումը. «Նա կատարեց իր խոստումը։ Բառացիորեն. Յոթ տարի առաջ էր, երբ դուք երկուսով գրազ եկանք»։

 

 



© NEWS.am STYLE