Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան, և նա միայնակ չէ (ֆոտո/վիդեո)

20:30   16 սեպտեմբերի, 2026

Le Petit Chef-ը՝ կրկին Երևանում: Աշխարհի ամենափոքրիկ խոհարարն առաջին անգամ Հայաստանում իր շոուն ներկայացրեց անցած տարի՝ Armenia Marriot հյուրանոցում, և այնքան գոհ մնաց հյուրընկալությունից, որ այս տարի որոշեց իր հետ բերել նաև ընկերներին՝ Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից ու Ճապոնիայից:

Le Petit Chef-ն աշխարհում վաղուց հայտնի ձևաչափ է. Ավելի քան տասը տարի առաջ Բելգիայում ձևավորված զարմանահրաշ շոուն ժամանակի ընթացքում տարածում գտավ աշխարհի մի շարք մեծ քաղաքներում:

«Այնքան լավ արձագանքներ ենք ստացել անցած տարվանից: Ես երկու փոքրիկ երեխա ունեմ, և նրանք շատ տարբեր վայրերում են ճաշել, բայց հրաշալի էր տեսնել նրանց ուրախ դեմքերը, երբ նրանք վայելում էին այս ինտերակտիվ շոուն. երբ համտեսնում ես համեղ խորտիկներ ու տեսնում ռեստորանի մյուս հյուրերի գոհ ժպիտները, դա, իսկապես, հիասքանչ է»,-նշում է Իվո Վան Դայկը՝ Armenia Marriott Hotel Yerevan-ի գլխավոր մենեջերը:

008A0804.JPG (221 KB)

Իսկ Armenia Marriot-ում կրկին գաստրոնոմիկ շոու է. հյուրերն անցնում են յուրահատուկ 3D ճանապարհորդության միջով՝ հենց իրենց ափսեների վրա հետևելով նրբահամ ուտեստների պատրաստման գործընթացին ու խոհարարների զվարճալի արկածներին: Բայց այս անգամ թե հյուրերին, թե խոհարարներին սպասվում էր նոր փորձառություն. 

«Կարծում եմ՝ առանձնահատուկ է այն, որ Le Petit Chef-ը բերել է իր ընկերներին՝ աշխարհի տարբեր երկրներից, ինչը կրկին յուրահատուկ խոհարարական փորձառություն է՝ 4 տարբեր փուլերով, 4 տարբեր ազգային ուտեստներով: Իսկ ամենազվարճալին այն է, որ նրանք իրականում մասնակցում են խոհարարական մրցույթի, իսկ հյուրերը, որոնք վայելում են այս փորձառությունը, վերջում որոշում են, թե որն էր լավագույն ուտեստը, և, ըստ այդմ, որ խոհարարն է դառնում հաղթող»,-ասում է հյուրանոցի սննդի և խմիչքների գծով տնօրեն Պիմ վան հետ Ռևեն:

008A0738.JPG (182 KB)

Մինչ ընթրիքը կմատուցվի, հյուրերը, որոնց թվում են հայտնիներ ու ինֆլուենսերներ, փորձում են կռահել՝ ինչ ներկայացում է սպասվում իրենց: Շատերը հստակ ակնկալիքներով են եկել գաստրոնոմիկ շոուին, բայց բոլորն էլ վստահ են, որ վերջում տպավորված են գնալու տուն. չէ՞ որ, այդպես են ավարտվում  Le Petit Chef-ի բոլոր շոուները:

008A0848.JPG (214 KB)

Ճանապարհորդությունը սկսված է. Իսպանիայից մինչև Իտալիա, Ֆրանսիայից մինչև Ճապոնիա: Հյուրերին մատուցվում է ազգային ուտեստների բազմազանություն՝ իրենց հատուկ շոուներով, որոնք և զարմացնում են, և հիացնում, և զվարճացնում: 

008A0746.JPG (282 KB)

Յուրաքանչյուր ներկայացումից հետո Armenia Marriot-ի պրոֆեսիոնալ թիմը մատուցում է արդեն պատրաստի ուտեստը՝ խոհարարական ներկայացման գլխավոր «հերոսին»: Սակայն այստեղ չկա միանշանակ հաղթող. կարծիքները տարբեր են, տպավորությունները՝ նույնը. Le Petit Chef-ը ինքնատիպ փորձառություն է, որը պետք է անձամբ զգալ։

008A0935.JPG (365 KB)

Երեկոյի ընթացքում հաղթող, այնուամենայնիվ, եղավ. Armenia Marriot-ը անակնկալ էր պատրաստել հյուրերի համար. նրանցից յուրաքանչյուրը մասնակցեց վիճակահանության, իսկ հաթողը ստացավ հնարավորություն՝ մեկ գիշեր անցկացնել հյուրանոցի նորացված սենյակներից մեկում:

008A0939.JPG (213 KB)

«Հրաշալի է, որ մենք կարողացանք կազմակերպել ևս մեկ խոհարարական փորձ Երևանում, հատկապես, որ այս ժամանակաշրջանն էլ մեզ համար հատուկ է, քանի որ մենք մի շարք մեծ փոփոխություններով ենք անցնում: Շաբաթներ առաջ մենք ներկայացրինք մեր  նոր սենյակները՝ մեր այցեքարտը դարձած պատշգամբներով, որոնք արդեն վայելում են մեր հյուրերը»,-հավելում է Պիմ վան հետ Ռևեն:

008A0941.JPG (242 KB)

008A0963.JPG (344 KB)

Le Petit Chef-ի և ընկերների զարմանահրաշ արկածների ու բեմադրության ականատեսը Երևանում կարող եք դառնալ բացառապես Armenia Marrtiot հյուրանոցում: Ի դեպ, փոքրիկ խոհարարը հատուկ ներկայացում է պատրաստել նաև երեխաների համար: Բոլոր մանրամասներին ծանոթացեք lepetitchef.com կայքում:

008A0970.JPG (229 KB)

Իսկ միջոցառման ամենահետաքրքիր դրվագները կարող եք դիտել NEWS.am STYLE-ի ֆոտո և վիդեո ռեպորտաժներում։

008A0741.JPG (260 KB)

008A0754.JPG (272 KB)

008A0756.JPG (274 KB)

008A0758.JPG (245 KB)

008A0765.JPG (227 KB)

008A0814.JPG (265 KB)

008A0836.JPG (258 KB)

008A0841.JPG (230 KB)

008A0881.JPG (231 KB)

008A0885.JPG (219 KB)

008A0890.JPG (248 KB)

008A0958.JPG (189 KB)

008A0906.JPG (228 KB)

008A0909.JPG (222 KB)

008A0919.JPG (227 KB)

008A0932.JPG (197 KB)

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE