Մեծանալը, միլիարդներն ու Շերը. ինչո՞ւ համացանցը հանկարծ Ռիհաննային հռչակեց «հարուստ տղամարդ»

19:28   17 սեպտեմբերի, 2026

Ռիհաննան սոցցանցերում անսպասելիորեն նոր տիտղոս է ստացել՝ «հարուստ տղամարդ»։ Պատճառը մի վիրուսային գրառում էր, որտեղ օգտատերերը համեմատել էին երգչուհու տարբեր տարիների լուսանկարները՝ փորձելով նրա օրինակով բացատրել, թե ինչու են ունևոր տղամարդիկ նախընտրում հանդիպել երիտասարդ կանանց հետ։ Սակայն մեկնաբանություններից մեկի հեղինակը որոշեց այս տրամաբանությունը գլխիվայր շուռ տալ։

Վիճելի պնդումը պարզապես Ռիհաննայի օրինակով ապացուցելու փոխարեն՝ օգտատերը նրան դարձրեց պատասխան կատակի գլխավոր հերոս՝ հիշեցնելով հենց իր՝ երգչուհու ունեցվածքի մասին։ Ըստ Forbes-ի՝ նրա կարողությունը գնահատվում է մոտ 1 միլիարդ դոլար։ Այնպես որ, արտահայտությունը լիովին տեղին էր. Ռիհաննային հաստատ ուրիշի փողերը պետք չեն ճոխ կյանք վայելելու համար։

Վիրուսային գրառման մեջ հրապարակվել էին Ռիհաննայի լուսանկարները՝ արված նրա կյանքի տարբեր փուլերում։ Կից գրվածքն էլ պնդում էր, թե երգչուհու արտաքին փոփոխություններն իբր հստակ ցույց են տալիս այն պատճառը, թե ինչու են հարուստ տղամարդիկ ընտրում ավելի երիտասարդ կանանց։

Նման համեմատությունն օգտատերերի շրջանում լուրջ քննադատության և ծաղրանքի առիթ դարձավ։ Շատերն անարդարացի համարեցին տարիքի հետ կապված արտաքինի բնական փոփոխությունների շուրջ նման կերպ դատողություններ անելը։ Բացի այդ, լուսանկարներն արված էին բոլորովին տարբեր իրավիճակներում. մի նկարում Ռիհաննան կարող էր լինել առօրյա, բնական տեսքով, իսկ մյուսում՝ հատուկ պատրաստված հանրային միջոցառման համար։ Այնպես որ, դրանք ուղիղ համեմատելն այնքան էլ ճիշտ չէր։

Սակայն մի կարճ մեկնաբանություն ամբողջությամբ փոխեց քննարկման ընթացքը. «Ռիհաննան հարուստ տղամարդ է»։

Այդպես նրա արտաքինի շուրջ ծավալված քննարկումն անսպասելիորեն վերածվեց Ռիհաննայի անկախության մասին հաջողված կատակի։

Ընդ որում, այս արտահայտությունը հղում է Շերի հայտնի խոսքերին՝ «Մա՛մ, հարուստ տղամարդը ես եմ», որով երգչուհին ժամանակին պատասխանել էր ունևոր տղամարդու հետ ամուսնանալու մասին մոր խորհրդին։

Այդ ընթացքում Reddit-ում քննարկումը շարունակվեց նորանոր կատակներով։

Օգտատերերից մեկը գրել էր. «Նայե՛ք ինձ։ Հիմա ես եմ հարուստ տղամարդը»։

Մյուսն էլ նշել էր, որ սկզբնական գրառումը բաց է թողնում ամենակարևորը. մարդու հանդեպ սերը չպետք է կախված լինի միայն նրա գոտկատեղի չափսերից կամ երիտասարդ լինելուց։

Մեկ այլ մեկնաբան էլ որոշել էր կատակել Ռիհաննայի զուգընկերոջ՝ A$AP Rocky-ի հասցեին՝ գրելով. «Ի դեպ, դատելով նրա հագնվելու ոճից՝ A$AP Rocky -ն երիտասարդ կին է»։



© NEWS.am STYLE