Քիմ Քարդաշյանի հիվանդությունը հոր մահվան հետ կապված ցավալի հիշողություններ է արթնացրել  

10:28   18 սեպտեմբերի, 2026

Քիմ Քարդաշյանի մոտ ախտորոշվել է մի հիվանդություն, որը նրան ցավալիորեն հիշեցրել է այն հիվանդությունը, որը 59 տարեկանում խլել է իր հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի կյանքը։

The Kardashians ռեալիթի շոուի ութերորդ եթերաշրջանի նոր թրեյլերում պարզվել է, որ Քիմը հոսպիտալացվել է կերակրափողի բորբոքումով կամ գրգռմամբ։

Նրա հայրը՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը, մահացել է կերակրափողի քաղցկեղից 2003 թվականին։

Թրեյլերում Քիմն իր դիմահարդարման թիմին ասում է. «Ես կերակրափողի բորբոքում ունեմ»։ Այնուհետև հեռուստադիտողներին ցուցադրվում են կադրեր, որտեղ Քիմը պառկած է հիվանդանոցային մահճակալին՝ հոգնած տեսքով, մինչ բժշկական աշխատողները հոգ են տանում նրա մասին։

Քիմի ընկերներից մեկը հարցնում է, թե արդյոք սա նույն հիվանդությունն է, որը սպանել է նրա հորը։ Քիմի մայրը՝ Քրիս Ջենները, չի կարողացել զսպել հուզմունքը։ «Ես չեմ կարող... Այս ամենից ես ուզում եմ լաց լինել», - խոստովանում է նա թիզերում։

Քրիսը Ռոբերտի հետ ամուսնացած է եղել 13 տարի։ Զույգն ուներ չորս երեխա՝ Քիմ, Քորթնի, Քլոե և Ռոբերտ կրտսեր, բայց նրանք ամուսնալուծվել են 1991 թվականին։

2023 թվականին GQ-ին տված հարցազրույցում Քիմը հիշել է հոր հետ նրա մահից առաջ ունեցած վերջին զրույցներից մեկը։ Քիմի խոսքով՝ Ռոբերտն իրեն ասել է. «Գիտեմ, որ քո հետ ամեն ինչ լավ է լինելու։ Կարծես ես կարողանում եմ տեսնել ապագան։ Գիտեմ, որ քո հետ ամեն ինչ լավ է լինելու, բայց հոգ տար քո եղբայրների և քույրերի մասին։ Պարզապես հոգ տար նրանց մասին հունուն ինձ»։

Անցյալ տարի՝ հոր մահվան 22-րդ տարելիցին, Քիմը հարգել էր նրա հիշատակը և շնորհակալություն հայտնել նրան «ընտանիքը միշտ երկնքից պաշտպանելու» համար։ «Չեմ կարողանում հավատալ, որ ընդամենը 22 տարեկան էի, երբ դու մահացար, և այսօր լրանում է 22 տարի այն բանից, երբ դու դրախտ գնացիր», - գրել է նա իր Instagram-ի Stories-ում։ «Ես քեզ ճանաչում եմ այնքան ժամանակ, որքան դու չկաս։ Հուսով եմ՝ դու շատ հպարտ ես մեզնով բոլորով։ Մենք սիրում ենք քեզ, հայրիկ, և անչափ կարոտում ենք քեզ», - հավելել է Քիմը։

 



© NEWS.am STYLE