Ֆորմուլա 1-ի լեգենդի դուստրը սկանդալի մեջ է հայտնվել պիտ-լեյնում՝ սպիտակ զգեստի պատճառով

23:01   18 սեպտեմբերի, 2026

Ֆորմուլա 1-ի լեգենդ Խուան Պաբլո Մոնտոյայի դուստրը Իսպանիայի Գրան պրիում հայտնվել է տարօրինակ իրավիճակում. նրա թիմը խախտել է փիթ-լեյնի քիչ հայտնի կանոնը, որի արդյունքում նրա եղբայրը՝ Ֆորմուլա 2-ի վարորդ Սեբաստիան Մոնտոյան, տուգանվել է 428 ֆունտ ստեռլինգով։

20-ամյա Պաուլինա Մոնտոյան, որն Instagram-ում ունի ավելի քան 40,000 հետևորդ, անցյալ շաբաթավերջին Մադրիդում Պրեմա թիմի հրավիրված հյուրն էր։ Նա եկել էր աջակցելու իր եղբորը՝ Սեբաստիանին, որը հանդես է գալիս Ֆորմուլա 2-ում, բայց նրա հագուստը, ի վերջո, հանգեցրել է թիմի ֆինանսական տուգանքի։

Պաուլինան պիթ-լեյնում հայտնվել է սպիտակ զգեստով։ Առաջին հայացքից սա ոչ մի արտառոց բան չի թվում, սակայն կանոնակարգը սահմանում է, որ փիթ-լեյնում գտնվող թիմային և տեխնիկական անձնակազմը պետք է երկար տաբատներ կրի։

IMG_4881.jpeg (95 KB)

Պրեմա թիմը փորձել է բողոքարկել տուգանքը՝ բացատրելով կարգադրիչներին, որ Պաուլինան թիմի հյուր է և, հետևաբար, ազատված է տուգանքից։

Սակայն FIA-ի ներկայացուցիչները հղում են կատարել Միջազգային մարզական կանոնագրքին, որը հյուրերին սահմանում է որպես «մրցակիցներ»։ Արդյունքում, տուգանքը պահպանվել է։

Պաուլինան, կարծես, հանգիստ է ընդունել իրավիճակը։ Հաջորդ օրը նա հայտնվել է փիթ-լեյնում՝ սպիտակ տաբատով, և իր Instagram-ի գրառումը մակագրել. «Համապատասխան հագուստով»։

Կիրակի օրը նա կրկին երկար զգեստ էր հագել, բայց այս անգամ հեռու էր մնացել մեքենաներից՝ թիմի համար հետագա խնդիրներ չառաջացնելու համար։

Պաուլինայի և Սեբաստիանի հայրը՝ Խուան Պաբլո Մոնտոյան, 2001-ից 2006 թվականներին մրցել է Ֆորմուլա 1-ում՝ Williams-ի և McLaren-ի կազմում։ Չեմպիոնական կարիերայի ընթացքում նա հաղթել է յոթ Գրան պրի և երկու անգամ զբաղեցրել է երրորդ տեղը վարորդների մրցաշարում։



© NEWS.am STYLE