«PROFAL․ ձայնամեկուսիչ է» արշավը երեք օր շարունակ գրավեց երևանցիների ուշադրությունը

12:45   18 սեպտեմբերի, 2026

Երևան քաղաքի տարբեր փողոցներում երեք օր շարունակ հնարավոր էր տեսնել մի մեքենա, որը բառացիորեն ստիպում էր անցորդներին կանգ առնել ու պատրաստել հեռախոսները։ Քաղաքային աղմուկի ու եռուզեռի մեջ մեքենայի ներսում տիրում էր լիակատար անդորր ու խաղաղ մթնոլորտ։ 

CAM10602.JPG (7.99 MB)

«PROFAL․ ձայնամեկուսիչ է» ուղերձով մեքենան ամեն օր նոր սյուժեով հանդես եկավ։ Հետաքրքիր նախաձեռնության մանրամասները պարզելու համար կապ հաստատեցինք PROFAL ընկերության մարքեթինգի բաժնի հետ։ «Մեկնարկել ենք արշավ, որի հիմքում այն գաղափարն է, որ PROFAL պատուհանները բարձր ձայնամեկուսացում են ապահովում, և նույնիսկ քաղաքի աղմուկը չի կարող խանգարել մարդու հանգիստը PROFAL պատուհաններից ներս»,- նշեցին ընկերությունից։ 

CAM28304.JPG (369 KB)

CAM28339.JPG (262 KB)

Հայտնի բլոգերներն ու ինֆլուենսերներն իրենց սոցիալական էջերում ակտիվորեն անդրադարձան արշավին՝ կիսվելով արտասովոր մեքենայի տեսանյութերով ու լուսանկարներով։ 

Առաջին օրը մեքենան վերածվել էր ննջասենյակի, որտեղ աղջիկը քնած էր, գիրք էր կարդում կամ պարզապես վայելում էր իր հանգիստը՝ անտեսելով փողոցի ազդանշաններն ու աղմուկը։ Երկրորդ օրն այն դարձել էր հյուրասենյակ, ուր տղամարդը թերթ էր ընթերցում։ Երրորդ օրվա տեսարանն էլ ավելի տպավորիչ էր. ապակիներից այն կողմ կինը յոգայով էր զբաղվում՝ գտնելով իր «զենը» հենց քաղաքի սրտում։

CAM28388.JPG (269 KB)

CAM28423.JPG (239 KB)

CAM284467.jpg (149 KB)

IMG_5987.JPG (227 KB)

IMG_7480.jpeg (312 KB)



© NEWS.am STYLE