Կամո Սեյրանյանը սկսում է իր խոհարարական հաղորդումը՝ «Համ ու Դամ»

14:02   18 սեպտեմբերի, 2026

«Արմենիա ԹԻ-ՎԻ»-ի եթերում սպասվում է նոր ձևաչափ, նոր հանդիպումներ ու ջերմ երեկոներ: Կամո Սեյրանյանը բացում է իր տան բակի դռները՝ հեռուստադիտողին հրավիրելով մի միջավայր, որտեղ կրակը թեժ է, հյուրերն՝ անկեղծ, իսկ զրույցները՝ առանց նախապես գրված սցենարի։

IMG_4884-1.jpeg (15.22 MB)

Կամոն մասնագիտությամբ խոհարար չէ, բայց փոքրուց գիտի՝ ինչպես են մեկ սեղանի շուրջ համախմբում մարդկանց։ Խոհարարության հանդեպ սերը ձևավորվել է դեռ մանկության տարիներին, երաժշտությունն էլ դարձել է նրա կյանքի անբաժան մասը։ Երկու նախասիրությունների միավորումից էլ ծնվել է «Համ ու Դամը»։

Հաղորդման ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, «Համ ու Դամ»-ը ունենալու է 12 թողարկում՝ ամեն անգամ նոր հյուրերով, պատմություններով, երգով ու երաժշտությամբ։ Ուտեստի պատրաստման ամբողջ ընթացքը ցուցադրվելու է մանրամասնությամբ, բայց նախագծի հեղինակների համար գլխավոր բաղադրիչը մարդիկ են ու նրանց միջև ստեղծվող ջերմ մթնոլորտը։

IMG_4887.jpeg (17.48 MB)

«Համ ու Դամի» պրեմիերան սեպտեմբերի 20-ին է,  ժամը 20:30-ին՝ «Արմենիա ԹԻ-ՎԻ»-ի եթերում։



© NEWS.am STYLE