Երեք կերպար մեկ երեկոյի ընթացքում. Քիմ Քարդաշյանը նորաձևության մարաթոն է կազմակերպել Լոնդոնում

10:29   19 սեպտեմբերի, 2026

Քիմ Քարդաշյանը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ Լոնդոնում մեկ երեկոյի ընթացքում ցուցադրելով երեք ցնցող կերպար։ 45-ամյա ռեալիթի շոուի աստղը նշել է իր ապրանքանիշի գլխավոր խանութի՝ SKIMS-ի բացումը, և նախքան դա հանդիպել է իր մտերիմ ընկերոջ և հայտնիների վարսահարդար Քրիս Ափլթոնի հետ։

Լոնդոնյան գլխավոր խանութի բացումը նշանակալի իրադարձություն էր Քիմի համար. 2019 թվականին նա համահիմնադրեց ապրանքանիշը, որի արժեքը այժմ մի քանի միլիարդ դոլար է։

Բնականաբար, Քարդաշյանը չի սահմանափակվել մեկ հագուստով և ցուցադրել է երեք բոլորովին տարբեր կերպարներ ամբողջ երեկոյի ընթացքում։

IMG_4895.jpeg (168 KB)

Սկզբում աստղը ներկայացել է օձի նախշերով աչքի ընկնող սեթով։

Այնուհետև Քիմն ընտրել ք տաք, մերկ-շագանակագույն զգեստ՝ դեկորատիվ օղակներով։ Բացահայտող հանդերձանքն ընդգծում էր աստղի կազմվածքը։ Նա կերպարը լրացրել էր ժանյակավոր սանդալներով և անթերի, շքեղ դիմահարդարմամբ։

IMG_4896.jpeg (86 KB)

Ավելի ուշ Քիմը մեկնեց Լոնդոնի նորաձևության շաբաթվա ցուցադրությունից հետո կազմակերպված երեկույթին, որտեղ նա կրկին ներկայացավ կիպ շագանակագույն զգեստով՝ աչքի ընկնող ժանյակավոր դետալներով։

IMG_4897.jpeg (82 KB)

Քարդաշյանի լոնդոնյան զբոսանքները տեղի են ունեցել ընկերոջ՝ Լյուիս Համիլթոնի հետ նրա ռոմանտիկ երեկոյից անմիջապես հետո։



© NEWS.am STYLE