Թաթա Սիմոնյանին՝ 20 միլիոն դրամ, Արման Հովհաննիսյանին՝ ավելի քան 17 միլոն դրամ. ով՝ որքան հոնորար է ստանալու Անկախության օրվա համերգի ելույթի համար

12:38   19 սեպտեմբերի, 2026

Թաթա Սինոնյանը Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառման ելույթի համար կստանա 20 միլիոն դրամ, իսկ Արման Հովհաննիսյանը՝ ավելի քան 17 միլիոն դրամ. այս մասին հայտնում է Factor  TV-ն՝ բացահայտելով նաև մյուս արտիստների ելույթների հոնորարները:

Այսպիսով, ըստ լրատվականի, «Կարեն Սևակ բենդին» և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին կտրվի ավելի քան 13 միլիոն դրամ, Ռոլանդ Գասպարյանին՝ ավելի քան 9 միլիոն դրամ, Սարո Թովմասյանին՝ 8 միլիոն, Իվետա Մուկուչյանին ու Արամ MP-ին՝ ավելի քան 5 միլիոն դրամ, Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբին՝ 4 միլիոն, Լիպարիտ Ավետիսյանին, Գևորգ Հակոբյանին և Հասմիկ Թորոսյանին՝ 2 միլիոն 700 հազար դրամ, հաորդավար Խորեն Լևոնյանին՝ 3 միլիոն 600 հազար, իսկ Լուսինե Թովմասյանին՝ 1 միլիոն 320 հազար դրամ: Միջոցառման տևողությունը 1 ժամ 30 րոպե է:



© NEWS.am STYLE