Սոնա Ռուբենյանը կրկին մայր է դարձել, Իրինա Այվազյանը պատմել է սիրելիի մասին, Իննա Խոջամիրյանը զարմացրել է նոր սանրվածքով․ Instagram-ը՝ այս շաբաթ

20:30   20 սեպտեմբերի, 2026

Կյանքի կարևորագույն իրադարձություններ, կերպարանափոխություն ու խոստովանություն։ Ինչպես միշտ առանձնացրել ենք ինստագրամյան ամենաքննարկվող իրադարձություններից մի քանիսը։ 

Սոնա Ռուբենյանը կրկին մայր է դարձել։ Երգչուհին որդի է ունեցել, որին Դանիել են անվանել։ Այս մասին Սոնան հայտնել է սոցիալական ցանցերի իր էջերում՝ հրապարակելով սև ու սպիտալ լուսանկարներ, որոնցում երևում է նաև նորածին որդին։ Երգչուհին հայտնել է, որ երեխան լույս աշխարհ է եկել սեպտեմբերի 19-ին։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sona Rubenyan (@sonarubenyan)

Ավելի ուշ, Սոնան հոլովակ է տեղադրել, որում ցույց է տվել է, թե ինչպես է դուստրը՝ Մարին, ծննդատան բակում դիմավորել իրեն և փոքրիկ եղբորը։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sona Rubenyan (@sonarubenyan)

Գրիգն ու Սոնան ևս պատրաստվում են ողջունել իրենց որդուն։ Աստղային զույգը Gender Party էր կազմակերպել ու այդ միջոցով հետևորներին հաղորդել իրենց ապագա երեխայի սեռը։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sona Yesayan (@sona_yesayan)

Իրինա Այվազյանը, երկարատև լռությունից հետո, հարցազրույց է ունեցել Սոնա Ասրյանի հետ՝ Get Ready With Sona նախագծի շրջանակում, և պատմել, որ ընտրյալ ունի․ «Իմ կողքին մարդ կա»,-նշել է դերասանուհին՝ հավելելով, որ նա հանրային կերպար չէ, և լսարանը, դժվար, նրան ճանաչի։ Նա հայտնել է, որ արդեն 5 տարի է՝ հարաբերությունների մեջ է։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sona Asrian | Marketing | SMM | Travel and more (@sona.asrian)

Ի դեպ, NEWS.am STYLE-ն Իրինա Այվազյանին հանդիպել էր նաև «Ճերմակ շապիկ» ֆիլմի պրեմիերային, որին նա ներկայացել էր կերպարանափոխված ու շքեղ տեսքով․ մեր զրույցը դերասանուհու հետ՝ ստորև․

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Իննա Խոջամիրյանն այս շաբաթ թատրոնի բեմից հիացրեց իր դրամատիկ դերով՝ «Ռոմեո Ջուլիետ․ Դեժավյու» ներկայացման մեջ, բայց պատճառը միայն նրա համոզիչ խաղը չէր։ Դերասանուհին առաջին անգամ բեմ բարձրացավ կտրուկ ոճափոխված։ 

Իննան հրաժարվել է իր երկար վարսերից և այժմ ունի կարճ սանրվածք։ Բայց սա ոչ թե սպոնտան որոշում էր կամ արվել էր հատուկ ներկայացման համար, այլ, ինչպես ետնաբեմում պատմեց դերասանուհին, կերպարանափոխությունն արվել է Գոռ Կիրակոսյանի նոր ֆիլմի համար։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Իննան նոր նախագծի մանրամասները չբացահայտեց, բայց խոստովանեց, որ առաջին երեք օրերին, նույնիսկ, խուսափել է հայելու մեջ նայելուց։ Նա նշեց, որ սկզբում իրեն թվում էր, թե կորցրել է կանացիությունը մազերը կտրելուց հետո, բայց շուտով հարմարվել է կերպարին ու հասկացել՝ կանացիությունը մազերի երկարությամբ չի որոշվում։ Դերասանուհու ամբողջական մեկնաբանությունը՝ NEWS.am STYLE-ի տեսանյութում։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)



© NEWS.am STYLE