Coco Jambo-ի, It's My Life-ի, What is Love-ի լեգենդար կատարողներն ու Boney M-ը 90-ականներին հայտնի հայ աստղերի հետ՝ նույն բեմում․ Հայաստանում կայացավ առաջին Retro Stars Fest-ը (ֆոտո/վիդեո)

20:08   21 սեպտեմբերի, 2026

90-ականների ամենահայտնի հիթերը՝ Հայաստանում։ Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Adana Complex-ում տեղի ունեցավ յուրահատուկ աստղային հանդիպում, որի շրջանակում նույն բեմում հանդես եկան 90-ականների համաշխարհային աստղերը՝ Boney M-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Haddaway-ը, ու այդ ժամանակաշրջանում հայկական երգարվեստի ամենասիրված դեմքերը՝ Արման Բարդումյանը, Լիլիթ Կարապետյանը, Գրիշա Աղախանյանը։ Հանդիսատեսին բարձր տրամադրություն հաղորդեցին նաև հայ դիջեյներն ու «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի դեսպան Սիմոնը։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

«Հայաստանում նման ձևաչափով և նման մասշտաբով փառատոն, մեր պատկերացմամբ, դեռ չէր եղել։ Այդ պատճառով էլ որոշեցինք ստեղծել մի բան, որը պարզապես հերթական երաժշտական միջոցառումը չէր լինի»,-ասում է համերգի կազմակերպիչ Unity Production-ի համահիմնադիր, տնօրեն և պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Նրա խոսքով՝ այս փառատոնը հրաշալի հնարավորություն է տալիս մեկ օրով վերադառնալ 90-ականներ։

«Այդ տարիների շատ երգեր այսօր էլ մարդիկ լսում են, պարում են դրանց ներքո, հիշում են իրենց երիտասարդությունը, ընկերներին, առաջին սիրո պատմությունները, երեկույթները։ Բայց կա մի կարևոր հանգամանք․ այդ սերնդի մեծ մասը երբևէ կենդանի չի տեսել այն արտիստներին, որոնց երգերը տարիներ շարունակ լսել է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Մենք ուզում ենք այդ հնարավորությունը տալ՝ այս արտիստներին միավորելով մեկ բեմում և հնարավորություն ստեղծելով հանդիսատեսի համար առաջին անգամ Հայաստանում տեսնել նրանց»,-հավելում է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Իսկ 90-ականների հիթերը, պարզվում է, պահանջված են ոչ միայն մեծահասակների, այլև երիտասարդ սերնդի կողմից։ Փառատոնը միավորել էր տարբեր տարիքի երաժշտասերների, որոնք ոչ միայն եկել էին սիրելի հիթերը հենց հիթմեյքերների մատուցմամբ վայելելու, այլև կրեատիվ մոտեցում էին ցուցաբերել իրենց կերպարներին։ Վառ գույներ, գլխակապեր, փայլուն հագուստ, ծավալուն սանրվածք, լեգինսներ․․․ Հանդիսատեսն արտիստներից ոչ պակաս պատրաստված էր եկել համերգին։ Ամենատպավորիչ look-երի մասին արդեն պատմել ենք NEWS.am STYLEնախորդ անդրադարձում, իսկ արտիստների հետ մեր հարցազրույցերը տեղադրված են մեր ինստագրամյան էջում։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE