Անկախության 35-ամյակին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (ֆոտոռեպորտաժ)

00:43   22 սեպտեմբերի, 2026

Հանրապետության հրապարակում ավարտվեց Անկախության 35-ամյակին նվիրված տոնական համերգը, որի շրջանակում ելույթ ունեցան հայկական շոուբիզնեսի մի շարք հայտնիներ։ Բեմում էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախումբը, օպերային արտիստներ Լիպարիտ Ավետիսյանը, Գևորգ Հակոբյանը և Հասմիկ Թորոսյանը, Արամ MP3-ը, Իվետա Մուկուչյանը, Ռոլանդ Գասպարյանը, Արման Հովհաննիսյանը, Սարո Թովմասյանը, Կարեն Սևակ բենդը և Թաթա Սիմոնյանը։ Միջոցառման հաղորդավարներն էին Խորեն Լևոնյանն ու Լուսինե Թովմասյանը։

Հավելենք, որ համերգը բավական քննարկվեց համացանցում՝ արտիստներին տրվելիք հոնորարների հրապարակումից հետո։ Համերգը տևել է 1 ժամ 30 րոպե։ 

Իսկ թե ինչպես է անցել միջոցառումը՝ տեսեք NEWS.am STYLE-ի պատրաստած ֆոտոռեպորտաժում։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE