«Մենք հոտ ենք հանում. դա բնական է». Բենի Բլանկոն ցնցել է ընտանեկան կյանքի մասին բացահայտումներով  

12:13   23 սեպտեմբերի, 2026

Սելենա Գոմեսի ամուսինը կարծում է, որ ժամանակն է դադարեցնել ձևացնել, թե հարաբերություններում որոշ բնական բաներ գոյություն չունեն։

Բեննի Բլանկոն որոշել է ներկայացնել հարաբերությունների մասին բավականին զարմանալի կարծիք։ 38-ամյա պրոդյուսերը նշել է, որ զույգերը պետք է լիովին դադարեն ամաչել բնական մարմնական գործընթացներից, եթե, իհարկե, երկու զուգընկերներն էլ հարմարավետ են զգում դրանում։ Նրա կարծիքով, հարաբերություններում պետք է լրիվ նորմալ համարել իրար ներկայությամբ հոտ հանելը։

«Հարաբերությունների հենց սկզբում ես կասեի. «Մենք աներևակայելի համեղ բան կերանք, և դուք բացարձակապես կարիք չունեք զուգարան վազելու։ Մենք հոտ ենք հանում, և դա լրիվ բնական է», - բացատրել է Բլանկոն։ «Պարզապես թող դա տեղի ունենա», - ավելացրել է նա։

Այնուամենայնիվ, պրոդյուսերը պարզաբանել է, որ այս կանոնը գործում է միայն այն դեպքում, եթե երկու զուգընկերներն էլ համաձայն են։ Նա նաև ասել է, որ իրենց համատեղ կյանքը անվերջ մենակատարության վերածելը լավ գաղափար չէ։

«Իմ «տռոցները» մուլտֆիլմերի նման են», - կատակել է Բլանկոն։ «Եթե Բագս Բանին «տռեր», հենց այդպես էլ կհնչեր»։



© NEWS.am STYLE