Ի՞նչ նորույթներ բերեց հարդարման մեջ Փարիզի նորաձեւության շաբաթը

16:20   9 մարտի, 2014

Փարիզի նորաձեւության շաբաթն արդեն անցյալում է, եւ ժամանակն է դիտարկել, թե յոթ օր տեւած ցուցադրություններն ինչ նորույթներ բերեցին դիմահարդարման եւ վարսահարդարման մեջ:

Բազմիցս խոսվել է 2014 թվականի գլխավոր միտումների մասին, ինչը հիմնականում պահպանվել էր ցուցադրությունների ժամանակ, սակայն եկենք տեսնենք, թե ինչ տիպի վարսահարդարում եւ դիմահարդարում էր գերիշխում փարիզյան նորաձեւության շաբաթի պոդիումի վրա:


Սկսենք դիմահարդարումից: Մենք տեսանք նյուդ ոճի դիմահարդարում, հաստ եւ խիտ հոնքեր, զանազան ձեւի եւ գույնի սլաքներ, գունեղ ստվերաներկեր եւ հատապտղի գույների  շրթունքներ:


Տեսանք նաեւ ինչպես անփույթ վարսահարդարում, այնպես էլ խիստ ոճի եւ կոկիկ հավաքված կոսեր:


Ինչ վերաբերում է մատնահարդարմանը, ապա ոճաբանները հիմնականում նախընտրել էին թափանցիկ եւ մուգ գույնի լաքեր:


Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը

Աղբյուրը՝ Elle.ru



© NEWS.am STYLE