Մելանիա Թրամփը խոստովանել է, որ Դոնալդ Թրամփը միշտ չէ, որ ուզում է լսել իր կարծիքը. «Ես միշտ ճշմարտությունն եմ ասում»  

10:35   24 սեպտեմբերի, 2026

Մելանիա Թրամփը բացահայտել է, որ իր ամուսինը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, միշտ չէ, որ պատրաստ է լսել իր կարծիքը, բայց ինքը միշտ ասում է նրան, թե ինչ է իրականում մտածում։

56-ամյա առաջին տիկինը հյուր էր «Fox & Friends» հաղորդմանը։ Հարցազրույցի ժամանակ նրան հարցրել են, թե արդյոք 80-ամյա նախագահը խնդրել է իրեն ներկայացնել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախորդ օրը ունեցած իր ելույթից տպավորությունները։

Մելանիան գովաբանել է ամուսնու ելույթը։ «Ես նրան ասացի, որ նա հիանալի ելույթ ունեցավ, նա շատ լավ ելույթ ունեցավ։ Եվ ելույթը հրաշալի էր», - ասել է նա։

Միևնույն ժամանակ, առաջին տիկինը խոստովանել է, որ միշտ ճշմարտությունն է ասում ամուսնուն, նույնիսկ եթե նա չի ուզում լսել այն։ «Երբեմն նա չի ուզում լսել այն, ինչ ես նրան ասում եմ, բայց դա նորմալ է։ Ես միշտ ճշմարտությունն եմ ասում», - ասել է Մելանիան։ Հարցազրույցում նա նաև քննարկել է, թե ինչպես է Դոնալդ Թրամփը հաղթահարում իր երկրորդ ժամկետը՝ համեմատելով այն Սպիտակ տանը իր առաջին ժամկետի հետ։ Մելանիայի խոսքերով՝ նախագահը գործնականում չի դադարում աշխատել։

«Նա անդադար աշխատում է։ Նա ավելի շատ էներգիա ունի, քան որևէ մեկը։ Նա աշխատում է առավոտից մինչև երեկո, անդադար», - հավելել է Մելանյան։

Դոնալդ Թրամփը նախկինում նշել էր, որ Մելանյան իրեն հետադարձ կապ է տալիս։ Մասնավորապես, այս տարվա սկզբին նա ասել էր, որ իր կինը հիացած չէր բեմում հանդիսատեսի առջև իր պարով։



© NEWS.am STYLE