Հայ հայտնիներից ովքեր եւ ուր են արտագաղթել

11:35   10 մարտի, 2014

Մեր երկրից արտերկիր մեկնողների թիվը, ցավոք, շարունակում է աճել: Հայրենիքը լքողների շարքում քիչ չեն արվեստագետները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր հանգամանքների, աշխատանքի կամ անձնականի բերումով մեկնել են Հայաստանից: Ստորեւ ներկայացնում ենք, թե հայ հայտնիներից ով որ երկիր է արտագաղթել:

  

Երգչուհի Շպռոտն աշխատանքի բերումով է արտերկրում: Նա ԱՄՆ-ում է:

 

Երգչուհի Սոնան Մոսկվայում է ապրում եւ ստեղծագործում, թեեւ ժամանակ առ ժամանակ այցելում է Հայաստան:

 

Երգչուհի Աննա Արմենակյանը տարիներ առաջ մեկնեց ԱՄՆ: Նա այնտեղ ամուսնացել է, որդի ունի:

 

Դերասան Աշոտ Եդիգարյանը նույնպես տարիներ առաջ մեկնել է ԱՄՆ՝ աշխատելու նպատակով:

 

«Շիկեր» խմբի աղջիկները բավական երկար ժամանակ գործունեություն էին ծավալում ԱՄՆ-ում: Այժմ խմբի անդամներից Արեւիկն այնտեղ նկարահանվում է հայկական սերիալներում:

 

Նադեժդա Հովհաննիսյան եւ Էդգար Ռոստոմյան զույգն ամուսնանալուց հետո մեկնեց ԱՄՆ: Էդգարը համագործակցություն է սկսել System of a Down խմբի բաս կիթառահար Շավո Օդադջյանի հետ, իսկ Նադյան պատրաստվում է հաղորդում վարել:

 

Երգիչ Նորոն տարիներ առաջ ԱՄՆ մեկնեց իր սիրո հետեւից: Նա այնտեղ ամուսնացավ եւ շարունակում է երգել:

 

Երգչուհի Մայա Մարգարյանը նույնպես ամուսնացել եւ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում:

 

Հայաստանում հայտնի մոդել Մարի Աքսելը բնակություն է հաստատել Մոսկվայում: Նա այնտեղ ամուսնացել է, ինչպես նաեւ դիզայների գործունեություն սկսել:

 

Երգչուհի Արեւիկ Ալավերդյանն ամուսնացել է ֆրանսաբնակ Հայկի հետ եւ տեղափոխվել Ֆրանսիա:

 

Երգիչ Հայկ Կասպարովի ընտրյալը Գեմանիայից է: Զույգը հենց այնտեղ էլ ամուսնացել է եւ բնակություն հաստատել:

 

Հաղորդավարուհի Դինան բնակվում է ԱՄՆ-ում: Նա ամուսնացել է այնտեղ, ունի դուստր:

Դերասան Նարեկ Ներսիսյանը վերջերս է մեկնել Հայաստանից: Նա հաստատվել է Գերմանիայում, ուր, իր խոսքով, մեկնել է աշխատելու նպատակով:

 

Խորհրդային տարիների հայկական կինոյի աստղեր Ալեքսանդր Խաչատրյանը, Ալլա Թումանյանը, Շաքե Թուխմանյանը եւ մի շարք այլ հայտնի դեմքեր նույնպես արտագաղթել են Միացյալ Նահանգներ, սակայն, բարեբախտաբար, հայ հանդիսատեսը կարողանում է հեռվից հեռու վայելել նրանց խաղը:



© NEWS.am STYLE